March 31

Happy Easter

Armenians celebrate Easter with their families. It is an important religious holiday dedicated to the resurrection of Jesus Christ. On this day, people go to church and take part in the service. Families prepare a festive table with traditional foods like red-dyed eggs, fish, and rice with dried fruits. They also dye eggs and play egg-cracking games. Easter is a joyful holiday that brings families together: We also really enjoy celebrating Easter with our family. My mother prepares delicious Easter dishes, and my brother and I help her dye the eggs. We go to church for the service, and then we come back home and enjoy Easter together as a family.

March 6

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Պլուտարքոսից և Մովսես Խորենացուց մեջբերված տեքստերի միջև։
Պլուտարքոսը և Խորենացին տարբեր են, որովհետև Պլուտարքոսը ասում է, որ Հաննիբալը մասնակցել է Արտաշատի կառուցմանը, իսկ Խորենացին Հաննիբալին չի հիշատակում։ Երկուսն էլ պատմում են Արտաշատի հիմնադրման մասին, բայց տարբեր մարդկանց են կարևորում։

2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է սկզբնաղբյուրներից առաջինում
շեշտվում Հաննիբալի դերը Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման գործում, մինչդեռ երկրորդում նրա մասին ոչ մի խոսք չկա։

Առաջին պատմիչը գրել է հին աշխարհի մասին և համարել է, որ Հաննիբալը կարևոր է, իսկ Խորենացին գրել է հայկական պատմություն և նրա համար ավելի կարևոր էր հայերի գործողությունները, այդ պատճառով Հաննիբալը չի նշվում։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ նոր մայրաքաղաք հիմնադրելուց
հետո Արտաշես արքան Բագարանից, Արմավիրից և Երվանդաշատից այստեղ է բերում աստվածների և հայրենական կուռքերի արձանները, հրեա գերիներին և անհրաժեշտ այլ բաներ։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ դասանյութի օգնությամբ։

Արտաշեսը ուզում էր, որ Արտաշատը դառնա երկրի նոր կենտրոնը։ Նա բերում է աստվածների արձանները, որ քաղաքի մեջ լինի կրոնական մեծ արժեք և մարդիկ միավորվեն, իսկ գերիներին ու այլ բաները բերում է, որ ցույց տա՝ այստեղ է իշխանությունը և այս քաղաքը կարևոր է։

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
երկիշխանություն-երբ երկու իշխող է լինում մեկ երկրում։
ստրատեգոս-բանակի գլխավորը։
Արտաշես I-Մեծ Հայքի արքան, ով որ հիմնել է արտաշատը և փոխել է շատ բաներ։
Զարեհ-Արտաշեսի օգնական
Մագնեսիա-Սելևկյան ժամանակների հայտնի քաղաք, որտեղ մեծ պատերազմ է եղել։
Անտիոքոս III-Սելևկյան մեծ տիրակալ, որի զորքերը հաղթանակներ են ունեցել ու Հայաստանում մեծ դեր են ունեցել։
Հաննիբալ-կարթագենցի զորավար

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին
տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:

Արտաշեսն ու Զարեհը Անտիոքոս III-ի զորավարներ էին։ Նրանք հաջողեցին հաղթել Երվանդականներին, քանի որ ստացան մեծ բանակային աջակցություն և օգտագործեցին իրենց զորավարական հմտությունները։ Հաղթանակից հետո նրանք ստացան ժողովրդի ու իշխանության աջակցությունը և դարձան Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ։

բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում
բոլորը միալեզու էին:

Մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել հայերեն, ու դա միավորեց բոլորին


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։

Նա ստեղծեց նոր մայրաքաղաք, որի անունը Արտաշատ էր։ Զարգացրեց բանակը, տնտեսությունը և այլն։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները
Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Նա ավելի ուժեղացրեց և զարգացրեց Հայաստանը։ Բանակը դարձրեց ավելի հզոր և պաշտպանեց սահմանները։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից.փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ:

Արտաշեսը կառուցեց նոր մայրաքաղաք, ուժեղացրեց բանակը և ինքնուրույն քաղաքականություն վարեց՝ ցույց տալով, որ Հայաստանը չի ուզում ենթարկվել Սելևկյաններին։ 

3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։

Արտաշես I-ը հիմնեց նոր մայրաքաղաք, միավորվեց ժողովուրդը, բանակը ուժեղացավ, Հայաստանը սկսեց ազդեցություն ունենալ հարևանների վրա։

Ա4 | Պատճառ և հետևանք
Պատրաստի՛ր Արտաշես I արքայի իրականացրած ներքին վերափոխությունների մասին պատմող պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օրինակ՝ բանակ, տնտեսություն և այլն)։


Դասակարգի՛ր դրանք ըստ կարևորության։


Ըստ քեզ՝ ինչո՞ւ է կարևոր վերափոխություններից յուրաքանչյուրը։ Եթե դու լինեիր այդ ժամանակվա Հայաստանի արքան, հատկապես ո՞ր վերափոխությանը մեծ ուշադրություն կդարձնեիր:

Եթե ես լինեի Հայաստանի արքան, ես ամենաշատը ուշադրություն կդարձնէի բանակի վրա, քանի որ բանակի շնորհիվ ես կկարողանայի պաշտպանել երկիրը

March 6

Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները

Առաջարանք 2

Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները/էջ 89

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:

Արտավազդ II
Տիգրան Մեծի որդին

Մարկուս Կրասսուս
Հռոմեական պետական գործիչ և զորավար

Որոդես II
Պարթևական թագավոր

Մարկուս Անտոնիուս
Հռոմեական զորավար

Կլեոպատրա VII

Եգիպտոսի վերջին փարավոնը

Արտաշես II
Արտավազդ II-ի որդին

Հրահատ IV
Պարթևական արքա

Տիգրան IV
Արտաշեսյան արքա

Էրատո
Տիգրան IV-ի քույր

կոնսուլ
Հռոմեական հանրապետության բարձրագույն ընտրվող պաշտոնյա։

լեգեոն
Հռոմեական բանակի հիմնական զորամիավորում։

Երկրորդ եռապետություն

Քաղաքական դաշինք։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Արտավազդ II արքայի որդեգրած չեզոքության
քաղաքականությունը։

Արտավազդ II-ը գիտակցում էր, որ Հայաստանը գտնվում էր երկու հզոր տերությունների՝ Հռոմի և Պարթևաստանի միջև։

բ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էր պարթևական արշավանքի երթուղու վերաբերյալ Մարկուս Կրասսուսին Արտավազդ II-ի արած առաջարկը օգտակար Հայաստանի համար։ Ինչո՞ւ։

Արտավազդ II-ը Կրասսուսին առաջարկել էր արշավել Պարթևաստան Հայաստանի լեռնային տարածքներով, որտեղ հռոմեական ծանր հետևակը առավելություն կունենար պարթևական հեծելազորի նկատմամբ։

գ. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ դեր ունեցավ հայ-հռոմեական հարաբերություններում Անտոնիուսի
պարթևական արշավանքը, ինչո՞ւ։

Անտոնիոսի արշավանքը լարեց հայ-հռոմեական հարաբերությունները։ Սկզբում նա դաշնակցեց Արտավազդ II-ի հետ, սակայն անհաջողությունից հետո մեղադրեց նրան դավաճանության մեջ, ձերբակալեց և տարավ Եգիպտոս։


Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչո՞ւ էր Հռոմը շահագրգիռ պարթևական արշավանքներով։
Ո ՞րն էր այդ թագավորությունից եկող վտանգը։

Պարթևաստանը Հռոմի արևելյան գլխավոր մրցակիցն էր։ Այն հեղինակային վտանգ էր ներկայացնում հռոմեական գերազանցությանը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ հնարավոր չէր Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը շեշտված հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով վերականգնելը։

Եթե Հայաստանը բացահայտ հակահռոմեական կամ հակապարթևական դիրք ընդուներ, կդառնար անմիջական պատերազմական թիրախ։ Նրա ուժերը բավարար չէին երկարատև դիմակայության համար։ Միայն հավասարակշռված քաղաքականությունն էր ապահովում գոյատևում։

3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Արտաշեսյան թագավորության անկման ներքին և արտաքին
պատճառները։

Արտաշեսյան թագավորության պատճառներն էին՝ գահակալական պայքարներ, ավագանու պառակտվածություն, կենտրոնական իշխանության թուլացում։

Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Արտաշես II արքայի խորհրդականն ես, որն արքային պետք է համոզի
հրաժարվել շեշտված հակահռոմեական քաղաքականությունից կամ ծայրահեղ պարթևասիրությունից։

Եթե ես լինեի Արտաշես II արքայի խորհրդական, կխորհորդեի հրաժարվել ծայրահեղ հակահռոմեական կամ հակապարթևական քաղաքականությունից

Բացատրի՛ր և հիմնավորի՛ր քո դիրքորոշման տնտեսական և ռազմավարական կարևորությունը։


Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։


Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ինչպե՞ս կարձագանքեր տոհմիկ ավագանին։ Ինչո՞ւ։
Աշխատանք սկզբնաղբյուրների հետ

Ավագանին կպառակտվեր. Մի մասը կաջակցեր խաղաղությանը և տնտեսության զարգացմանը, մյուս մասը, հատկապես ռազմական խմբավորումները, կդժգոհեր փառքի և ավարի բացակայությունից։

1 | Ներկայացրո՛ւ։ Ո ՞ր դեպքերի մասին է խոսքը։ Կա՞ն հակասություններ
պատմիչների տեղեկություններում։

Խոսքը վերաբերում է Կառայի ճակատամարտին և Արտավազդ II-ի դերին։

2 | Համեմատի՛ր։ Ինչո՞ւ պարթևների Որոդես արքան անձամբ չգլխավորեց
Կրասսուսի դեմ ռազմարշավը և նախընտրեց Հայաստանի վրա
արշավանքը։

Որոդեսը ցանկանում էր վերահսկել իրավիճակը Հայաստանի տարածքից՝ կանխել հայերի աջակցությունը Հռոմին, իսկ բանակը վստահեց Սուրեն զորավարին, որպեսզի հաղթանակն ապահովվի առանց իր անմիջական մասնակցության։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ պատերազմող կողմերը
Հռոմն ու Պարթևական թագավորությունն էին, բայց հաղթանակի
ավետումը տեղի ունեցավ Հայաստանում ՝ թատերական ներկայացման
ժամանակ։

Հայաստանը ռազմավարական կարևոր կետ էր, և պարթևները ցանկանում էին ցույց տալ Հռոմի ամոթը և սեփական հաղթանակը տարածաշրջանում, նաև հոգեբանական ազդեցություն գործելու համար հայերի և հռոմեացիների վրա։

March 6

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Պլուտարքոսից և Մովսես Խորենացուց մեջբերված տեքստերի միջև։
Պլուտարքոսը և Խորենացին տարբեր են, որովհետև Պլուտարքոսը ասում է, որ Հաննիբալը մասնակցել է Արտաշատի կառուցմանը, իսկ Խորենացին Հաննիբալին չի հիշատակում։ Երկուսն էլ պատմում են Արտաշատի հիմնադրման մասին, բայց տարբեր մարդկանց են կարևորում։

2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է սկզբնաղբյուրներից առաջինում
շեշտվում Հաննիբալի դերը Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման գործում, մինչդեռ երկրորդում նրա մասին ոչ մի խոսք չկա։

Առաջին պատմիչը գրել է հին աշխարհի մասին և համարել է, որ Հաննիբալը կարևոր է, իսկ Խորենացին գրել է հայկական պատմություն և նրա համար ավելի կարևոր էր հայերի գործողությունները, այդ պատճառով Հաննիբալը չի նշվում։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ նոր մայրաքաղաք հիմնադրելուց
հետո Արտաշես արքան Բագարանից, Արմավիրից և Երվանդաշատից այստեղ է բերում աստվածների և հայրենական կուռքերի արձանները, հրեա գերիներին և անհրաժեշտ այլ բաներ։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ դասանյութի օգնությամբ։

Արտաշեսը ուզում էր, որ Արտաշատը դառնա երկրի նոր կենտրոնը։ Նա բերում է աստվածների արձանները, որ քաղաքի մեջ լինի կրոնական մեծ արժեք և մարդիկ միավորվեն, իսկ գերիներին ու այլ բաները բերում է, որ ցույց տա՝ այստեղ է իշխանությունը և այս քաղաքը կարևոր է։

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
երկիշխանություն-երբ երկու իշխող է լինում մեկ երկրում։
ստրատեգոս-բանակի գլխավորը։
Արտաշես I-Մեծ Հայքի արքան, ով որ հիմնել է արտաշատը և փոխել է շատ բաներ։
Զարեհ-Արտաշեսի օգնական
Մագնեսիա-Սելևկյան ժամանակների հայտնի քաղաք, որտեղ մեծ պատերազմ է եղել։
Անտիոքոս III-Սելևկյան մեծ տիրակալ, որի զորքերը հաղթանակներ են ունեցել ու Հայաստանում մեծ դեր են ունեցել։
Հաննիբալ-կարթագենցի զորավար

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին
տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:

Արտաշեսն ու Զարեհը Անտիոքոս III-ի զորավարներ էին։ Նրանք հաջողեցին հաղթել Երվանդականներին, քանի որ ստացան մեծ բանակային աջակցություն և օգտագործեցին իրենց զորավարական հմտությունները։ Հաղթանակից հետո նրանք ստացան ժողովրդի ու իշխանության աջակցությունը և դարձան Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ։

բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում
բոլորը միալեզու էին:

Մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել հայերեն, ու դա միավորեց բոլորին


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։

Նա ստեղծեց նոր մայրաքաղաք, որի անունը Արտաշատ էր։ Զարգացրեց բանակը, տնտեսությունը և այլն։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները
Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Նա ավելի ուժեղացրեց և զարգացրեց Հայաստանը։ Բանակը դարձրեց ավելի հզոր և պաշտպանեց սահմանները։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից.փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ:

Արտաշեսը կառուցեց նոր մայրաքաղաք, ուժեղացրեց բանակը և ինքնուրույն քաղաքականություն վարեց՝ ցույց տալով, որ Հայաստանը չի ուզում ենթարկվել Սելևկյաններին։ 

3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։

Արտաշես I-ը հիմնեց նոր մայրաքաղաք, միավորվեց ժողովուրդը, բանակը ուժեղացավ, Հայաստանը սկսեց ազդեցություն ունենալ հարևանների վրա։

Ա4 | Պատճառ և հետևանք
Պատրաստի՛ր Արտաշես I արքայի իրականացրած ներքին վերափոխությունների մասին պատմող պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օրինակ՝ բանակ, տնտեսություն և այլն)։


Դասակարգի՛ր դրանք ըստ կարևորության։


Ըստ քեզ՝ ինչո՞ւ է կարևոր վերափոխություններից յուրաքանչյուրը։ Եթե դու լինեիր այդ ժամանակվա Հայաստանի արքան, հատկապես ո՞ր վերափոխությանը մեծ ուշադրություն կդարձնեիր:

Եթե ես լինեի Հայաստանի արքան, ես ամենաշատը ուշադրություն կդարձնէի բանակի վրա, քանի որ բանակի շնորհիվ ես կկարողանայի պաշտպանել երկիրը

March 5

Կենսաբանություն

Ներկայացնել հիդրայի արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։
Մարմինը գլանաձև է։

Ստորին մասում կա կպչող սկավառակ, որով ամրանում է բույսերին կամ քարերին։

Վերին մասում գտնվում է բերանը։

Բերանի շուրջ կան շոշափուկներ, որոնցով որսում է սնունդը։

Ինչպե՞ս են բազմանում հիդրաները։

հիդրայի մարմնի վրա առաջանում են սեռական բջիջներ, որոնց միացումից զարգանում է նոր օրգանիզմ։

Տափակ որդերից սպիտակ պլանարիայի արտաքին և ներքին կառուցվածքը։

Արտաքին կառուցվածք

  • Մարմինը տափակ և երկարավուն է։
  • Մարմնի առջևի մասում կան երկու աչքանման բծեր։
  • Մարմինը պատված է թարթիչներով, որոնք օգնում են շարժվել։

Ներքին կառուցվածք

  • Ունի բերան, որը գտնվում է մարմնի ստորին մասում։
  • Ունի մարսողական համակարգ, բայց անուս չունի։
  • Ունի նյարդային համակարգ (նյարդային հանգույցներ և նյարդեր)։
  • Ունի արտազատական համակարգ՝ հատուկ խողովակներով։

Մարդը ինչպե՞ս է վարակվում ժապավենաձև որդերով։

լավ չեփված կամ կիսաեփ միս ուտելով,

չլվացված մրգեր և բանջարեղեն օգտագործելով,

կեղտոտ ձեռքերով սնունդ ուտելով։

Մարդը ինչպե՞ս է վարակվում խոզի և եզան երիզորդներով։

Խոզի երիզորդ – վարակվում են, երբ ուտում են լավ չեփված խոզի միս։

Եզան երիզորդ – վարակվում են, երբ ուտում են լավ չեփված տավարի միս։

Փետրվար ամսվա բլոգային աշխատանք։ (3 դաս)

Հիդրայի բազմացում

Որդեր 

Թեստ — Քորդավորներ

March 5

Հիդրայի բազմացում

1․Հիդրան պատկանում է՝
ա) միաբջիջ կենդանիներին
բ) բազմաբջիջ կենդանիներին
գ) բույսերին
դ) սնկերին

2․Հիդրայի մարմինը ունի՝
ա) գլանաձև կառուցվածք
բ) տափակ կառուցվածք
գ) գնդաձև կառուցվածք
դ) օղակավոր կառուցվածք

3․Ո՞ր մասն է գտնվում հիդրայի մարմնի վերին հատվածում։
ա) կպչուն սկավառակ
բ) ներբջջային խոռոչ
գ) բերանային բացվածք և շոշափուկներ
դ) նյարդային հանգույց

4․Հիդրայի մարմինը կազմված է՝
ա) մեկ շերտից
բ) երկու շերտից
գ) երեք շերտից
դ) չորս շերտից

5․Ինչի՞ միջոցով է հիդրան որսում իր կերը։
ա) ատամներով
բ) շոշափուկների վրա գտնվող խայթող բջիջներով
գ) պոչով
դ) թարթիչներով

6․Անբարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է՝
ա) բողբոջմամբ
բ) բաժանումով
գ) սեռական ճանապարհով
դ) սպորներով

7․Բարենպաստ պայմաններում հիդրայի հիմնական բազմացման եղանակն է՝
ա) սեռական բազմացումը
բ) բողբոջումը
գ) մասնատումը
դ) բուսական բազմացումը

February 26

217. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր 3 խմբի:

Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ ածականներ

մեծ․ ուժեղ, համեստ

Ածանցավոր ածականներ

առևտրական, միջմոլորակային,մարդամոտ, սիրելի

Բարդ ածականներ

Ալեծուփ, հոտավետ․ հորդառատ, ահեղամռունչ․

218. Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթ, կաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր։

219. Տրված նախադասության մեջ տեղադրեք հոմանիշներից ամենահարմարը:

Իր ամբողջ կյանքում (զուրկ, զերծ) է եղել հարստությունից։

Հեծյալները (ելումուտ, երթևեկ) էին անում պարսպադռնից։

220. Տրված հականիշներն օգտագործեք նույն նա-

խադասության մեջ։ 

Պարսավել-դրվատել, ապառիկ-կանխիկ, տգեղ-գեղեցիկ, օրինական-ապօրինի։

Նա չպետք է պարսավի մեկին առանց լսելու, բայց արժանի գործը պետք է դրվատի։

Համակարգիչը խանութում կարող եք գնել կամ ապառիկ կամ կանխիկ եղանակով։

Նա շատ տգեղ արտաքին ուներ, բայց միևնույն ժամանակ գեղցիկ հոգի ուներ։

Մեր բակում կան օրինական և անօրինական շինություններ։

221. Գրեք տրված բառերի նույնարմատ հականիշները

Գեղեցիկ, ծանոթ, կամեցող, բախտավոր

գեղեցիկ- տգեղ, ծանոթ- անծանոթ, կամեցող -չկամ․ բախտավոր-անբախտ

February 21

Ածական. գործնական աշխատանք

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Հին , լավ  խորհրդավոր խելառ 

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: 

անդրանիկանճոռնի

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

hին , լավ  խորհրդավոր խելառ անդրանիկ անճոռնի օտարոտի տհաճ

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, – մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:


Հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող – հրաշալի, բնական կոթող
Երկինո սլացող- երկնասլաց

կոնի նմանվող զույգ գագաթներով-կոնաձև զույգ գագաթներ

ժայռերով պատված գագաթը-ժայռապատ գագաթ

հավերժական ձյունով ծածկված – հավերժաձյուն


ճառագայթի ձև ունեցող ձորակներով – ճառագայթաձև ձորակներով

խոտով առատ արոտներ – խոտառատ արոտներ

գագաթին մոտ մասում – գագաթամերձ մասում

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու փոքրիկ, սուր:ղ

Թմբկահար ձկան արձակած Սարսափելիորոտը հավանաբար վախեցնում է նրաբազմաթիվ, թշնամիներին: Դոդոշաձուկն էլ սուր բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների բազմազան, արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:


Մյուս ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի։ Իհարկե, կան նաև իսկապես համր, փոքրիկ ու անհրապույր ձկներ, որոնց ձայները սարսափազդու չեն։

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Լամանտինը մեծ ու գեղեցիկ կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների ջրահարսերի համար։
Այս չքնաղ կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա։ Նա բնակվում է ծովայինծանծաղ ու ամենատաք ջրերում և սնվում է անվնաս, բացարձակապես բուսական սննդով։
Ապրելու համար նա ընտրել է լայն տարածքներ, նրան կարելի է հանդիպել հասարակածի երկու կողմերում՝ զանազան վայրերում։

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Մագելանի արշավախմբի մնացորդները դժվար  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ խիստ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ ամբողջական օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի լուրջշեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց խելացի գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման լուրջխառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

February 9

Ածական անուն

Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ,
փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։
Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի
միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական
։ Որակական ածականները հատկանիշն
ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։
Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև
քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն
համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածականների
համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական,
գերադրական։

Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատության,
օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի
անփոփոխ ձևով։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի առավել
լինելը մեկ այլ առարկայի միևնույն հատկանիշի համեմատությամբ, ինչպես՝ ավելի
մեծ, ավելի լավ, ավելի կարճ և այլն։ Կազմվում է դրական աստիճանի ձևի և
ավելի բառի համադրությամբ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն դրսևորումը,
ինչպես՝ ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն, ամենալավ, ամենից լավ,
լավագույն և այլն։ Ինչպես տեսնում ենք, գերադրական աստիճանը կազմվում է
դրականին ավելացնելով ամենա- կամ –(ա)գույն մասնիկները կամ էլ ամենից բառը
գործածելով դրականի հետ, սակայն -ագույն հնարավոր է ավելացնել ոչ բոլոր
ածականներին (օրինակ՝ բարակ, կարճ ածականների գերադրականը –գույն-ով չի կազմվում)։ Պետք է խուսափել այս երկու մասնիկները միաժամանակ գործածելուց
(օրինակ՝ ամենամեծագույն)։
Կան նաև համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ։
Դրանք այն ածականներն են, որոնք ցույց են տալիս ոչ համեմատելի հատկանիշներ՝
մերկ, դատարկ, դեղին, բոբիկ և այլն։
Ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, օրինակ՝ մեծ տուփերը-մեծերը,
դեղին ծաղիկները-դեղինները։ Այսինքն՝ նրանք հանդես են գալիս
իրենց լրացյալ գոյականի փոխարեն և ստանում են նրա քերականական կարգերը։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Երեխաները ոտաբոբիկ վազում էին տաք ավազի վրա՝ ծիծաղելով ու խաղալով։

Դալար ծառերը զով ստվեր էին ստեղծում ամառային շոգ օրը։

Ջինջ ալիքները մեղմորեն շոյում էին լճի ափը։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Տաք, թանկ, զվարթ,բարակ, կոշտ, ուրախ․

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

Մեծ նկար, գեղեցիկ նկար, փոքր նկար

Ծաղկաշատ այգի, մանկական այգի, կենդանաբանական այգի

Կարմիր ծաղիկ, դեղին ծաղիկ, բազմերանգ ծաղիկ

Հետաքրքիր գիրք, դեղարվեստական գիրք, պատմության գիրք

Կաղարդական գորգ, նախշազարդ գորգ, ձեռագործ գորգ

4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Բարձր լեռը ծածկված էր մշուշով։

Նրա դեմքը ուներ մարմնագույն երանգ։

Սուրճը չափազանց թունդ էր ստացվել։

Անձրևից հետո գետը դարձավ պղտոր։

Նա տուն վերադարձավ տխուր տրամադրությամբ։

Տունը շատ ցածր առաստաղ ուներ։

Այգում բացվել էին դեղին ծաղիկներ։

Ժլատ մարդը հազվադեպ է օգնություն ցույց տալիս։

Նա հագել էր նարնջագույն զգեստ։

Ապուրը շատ ջրալի էր։

Երեխաները դպրոց էին գնում ուրախ։

Մեղրը շատ քաղցր էր։

 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ Ճանապարհ, Դժվարին ապրուստ, հոգատար մարդ, պողպատե երկաթ, բարեգութ հարևան, դաժան կյանք, փայտե տանիք, թղթե բաժակ