April 16

 Լեզվական աշխատանք 323-333

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթ-ութ բառանի:

Երկիրը պտտվում արեգակի շուրջ մեկ պտուտ մեկտարվա ընդացքում  է:
Մենք ընկերներով  հասկանում ենք մեր դասերը:
Իմ ընկերները հեռանում են հեռու շատ հեռու երկիրներ:
Դու քո կոշիկը մոռացել ես տատիկիտ տանը
Ես իմ շատ -շատ սիրելի գնդակ Գտա:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

Այս ճաշից Փորձենք:
Աղջիկները կպատմեն մեր արկածները:
Մեծերը կլսեն քո հեքիաթը:
Մենք Կընտրեք քեզ:
Ճամփորդը վերադարձավ իր տուն :

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։ 

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

April 15

Լեզվական աշխատանք, թեմա՝ Նախադասության երկրորդական անդամներ 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

Մյուս անդամները լրացումներ են։:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն մշտապես է ելումուտ անում մարդու տուն։ Տանտերը սովորում է նրան և երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից։ Առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա։ Հետո տեսնում է վառվող վարագույրները։ Նա հասկանում է, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:
Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթականԲացատրի՛րթե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

  1. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
    Օրինակ՝
    Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:
    Լայնեզր գլխարկով կինը հարցրեց::
     Շունը մտավ-Մեծ շունը մտավ
        Սիրտը քար է:- Թշնամու սիրտը քար է:
           Հայրն ընկեր է:-Իմ հայրը ընկեր է:
            Երկիրը պտտվում է:-Մեր երկիրը պտտվում է:
  2. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
    Օրինակ՝
    Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս: Մի ոհմակ է երևում:
    Ի՜նչ հանգիստ ես կանգնած:

    Թռչունների մի երամ անցավ: Թռչունների մի մեծ երամ անցավ։ Պարզ երկնքով թռչունների մի մեծ երամ անցավ։
    Երամը թռավ, հեռացավ: Թռչուների երամը թռավ հեռացավ։ Տաք երկրներց թռչունների երամը թռավ, հեռացավ։
    Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել: Ուսուչուհին նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել։ Դպրոցում ուսուցչուհին նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել։
    Հաջորդ օրը բոլորս գնալու էինք: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք ճամփորդության։
    Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:Այդ փոքրիկին կարելի է տեղավորել մանկապարտեզում։
  3. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
    Մարդն ամբողջ կյանքում սիրում է:Մարդն ամբողջ կյանքում սիրում է իր մայրիկին։
    Առավոտյան անտառում որսորդները գտել են:Առավոտյան անտառում որսորդները գտել են իրենց կողմից կրակած եղնիկին։
    Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց իր հարազատներին։
    Հանկարծ իր կողքին տեսավ:Հանկարծ իր կողքին տեսավ իր թշնամուն։
  4. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
    Մարգերը ջրվեցին: Այգու մարգերը ջրվեցին:
    Քույրը երաժիշտ է։ Արամի քույրը երաժիշտ է:
    Նկարն անհետացել էր:Պատկերասրահից նկարն անհետացել էր:
    Մոխիրը տաք է: Թոնրի մոխիրը տաք է:
  5. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
    Մի տարօրինակ ճռռոց եմ լսում: Երեկվանից մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
    Իմ կարծիքն ասել եմ: Վաղուց Իմ կարծիքն ասել եմ:
    Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի : Ամիսներով գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
    Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ: Վերջում ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
    Նավաստին բաց ծով էր դուրս եկել: Արդեն մեկ ամիս է նավաստին բաց ծով էր դուրս եկել։
    Ծովն արդեն փոթորկել էր: Երեկվանից ծովն արդեն փոթորկել էր։
    Թռչունները չվելու էին: Աշնանը թռչունները չվելու էին։
April 15

Լեզվական աշխատանք, թեմա՝ Նախադասության գլխավոր անդամներ․ 317-322 

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

Դու  առայժմ մրցակից չունես:
Բայց մրցակիցտ  շուտով կհայտնվի:
ես ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
Առանց արժանի մրցակցի դու չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
նա է լինելու քո օգնականը:
Դու էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

 Ստորոգյալը և ենթական կոչվում են գլխավոր անթամ  որովետև առանց  Ստորոգյալի և ենթականի նաղադասություն չի լինի իսկ մյոսները եկրորդական են։

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։ 

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, 

Աղջիկը մեկ տարի  անշարժ մնաց։

 ծառ,
Ծառը շատ արագ ծաղկեց։

 բերան,
Բերանը շատ արագ էր բացվում
արեգակ,
Արեգակր շողերը ջերմացնում են մարդկանց։

 վարորդ

Վարոդը շատ արագ էր վարում ։

աշակերտ,
Աշակերտը չէր եթարկվում ուսուցչին։

 քամի,
Քամին ծառերին արմատախիլ  արեց։

 դանակ։

Դանակը ոչինչ չէր կտրում։

 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

Առանց գլխավոր ադամների նաղադասություն չի լինում։

April 11

Առակներ

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցի յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:

Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է.

«Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»:

Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և  նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ:

Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակնե,ր և որոշեցին նրան տուն ուղարկել:

Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.

— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող, զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

— Ահա,-  ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:

— Իսկ ես, — ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

—Դե, իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը, այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները. Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.

—Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ:

Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա:

Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ.

Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:

Թարգմանությունը՝ Աշխեն Թադևոսյանի

Աղոթք

Հայտնի պատմություն կա սիրահարված գեղջկուհու մասին, ով Փենջաբայից էր: Աղջիկը մի օր մտամոլոր քայլում էր դաշտով, որտեղ կրոնավոր մի մարդ աղոթում էր: Ըստ կրոնի՝ չէր թույլատրվում անցնել այդ վայրով: Երբ գեղջկուհին հետ էր գալիս, կրոնավոր մարդն ասաց նրան.

— Ինչ վատ վարվեցիր, հիմար աղջիկ. մեծ մեղք է անցնել այն վայրով, որտեղ  մարդ աղոթք է հղում առ  Աստծված:

Աղջիկը կանգնեց և շփոթված հարցրեց.

– Ի՞նչ նկատի ունեք աղոթք ասելով:

– Աղո՞թը, – բացականչեց մարդը, – չգիտե՞ս, հիմար աղջիկ, թե ի՞նչ է աղոթքը: Դա զրույց է Աստծո հետ: Աղոթել` նշանակում է մտածել Աստծո մասին, խոսել նրա հետ:

Աղջիկը պատասխանեց.

– Տարօրինակ է: Այդ ինչպե՞ս կարողացաք տեսնել ինձ, եթե մտածում էիք Աստծո մասին, խոսում էիք նրա հետ: Երբ ես անցնում էի դաշտով, ես մտածում էի իմ սիրելիի մասին և խոսում էի նրա հետ: Դրա համար էլ ես ընդհանրապես չեմ նկատել Ձեզ:

Թարգմանությունը՝ Անուշ Աթայանի

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:

Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:

Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

April 3

Նախադասության գլխավոր անդամներ

300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

Ո՞վ ի՞նչ արեց:  Տղան սեղանը կոտրեց։
Ի՞նչը ի՞նչ եղավ: Սեղանը կոտրվեց։
Ովքե՞ր ի՞նչեն անում: Մարդիկ ծաղիկ են տնկում։
Ինչե՞րը ի՞նչ են լինում:Ծառերը ծաղկում են ։
Ո՞վ ո՞վ է: Գոռը ուսանող է ։
Ի՞նչը ինչպիսի՞ն է: Ծաղիկը շատ սիրուն է ։

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ով է գործողությունը կատարում։

Գոռը նորից մտախոհ նստեց:
Արան բոլորից արագ է վազում:
Ընկեր Եվան խիստ ուսուցիչ է:
Ալիսան իմ մոտ ընկերն է:
Լանան կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

Կակաչը ծաղիկ է:
Ես երգում եմ:
Մտնողը տղան է:
Կաթիլը կաթում  է:
Ընկերս պարում է:
Եղանակը մռայլ է:
Իմ ծննդավայրը Երևանն  է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

Փուչիկը գունավոր է:
Անձրևը հորդ է:
Դուք գեղեցիկ եք:
Նա բարի է:
Կինը երիտասարդ է:
Երկինքը մաքուր է:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:

Տերևը կանաչ է:
Ես զգուշեմ եմ:
Մեր բակը գեղեցիկ է:
Ջրի թագավորությունը վատն  է:
Արևը հսկա աստղ  է:
Այս տարին լավ է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:


Նկար- Գեղեցիկ է։ Նկար տգեղ է։

 թիթեռ,-Թիթեռը ուրախ է ։ Թիթեռը տխուր է։

 անտառ,- Անտառը վառվում է ։ Անտառը էլ չի վառվում է ։

 քույր, -Քույրս պարում է։ Քույրս չի պարում 

ճամփորդ:- Ճամփորդ հոգնել է։ Ճամփորդը հոգնած չէ։

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել նշանակում է հայտնել, տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

Վաղուց արդեն սարերը կանաչ են:
Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը հավատարիմ թռչուն է:
Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին
Եթե չլինի ստորոգյալ նախադասություն չի լինի այտ պատճառով ստորոգյալը գլխավորն է։ 

March 30

Հ․ Թումանյան «Հսկան»

  • Պատմեք իշխանի մասին՝ մջբերելով բալլադից հատվածներ։
    Լավ չեմ հիշում, թե որ դարում,
    Հին ժամանակ, մեր աշխարհում
    Ասում են թե՝ կար մի իշխան.
    Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
    Որ թե մարդիկ նըրա աչքում,
    Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
    Ինչ որ աներ ու կամենար,
    Օրենք էր էն երկրի համար.
    Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
    Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
    Ուներ անթիվ ու անքանակ
    Ոչխարի հոտ, մարդի բանակ,
    Կովի նախիր, խոզի բոլուկ,
    Երամակներ ձիու, ջորու:
  • Ըստ հեղինակի իշխանի մեծությունն ինչով էր չափվում․

բարությամբ
համբերատարությամբ
չարությամբ
հարստությամբ
հզորությամբ

  • Ինչո՞ւ հսկան չվախեցավ Մեծ իշխանից։
    Հսկան չվախեցավ Մեծ իշխանից, քանի որ նա ավելի մեծ էր։
  • Դեղինով նշված ածականները դրեք համեմատության աստիճաններով։
    ուժեղ-ավելի ուժեղ-ամենաուժեղ
    հեռու-ավելի հեռու-ամենահեռու
    վիթխարի-ավելի վիթխարի-ամենավիթխարի
    չնչին-ավելի չնչին-ամենաչնչին
  • Մոխրագույնով նշված բառերի ածանցներն առանձնացրեք, դրանցով նոր բառեր կազմեք։
    անթիվ-անխելք
    անքանակ-անգործ
    բազմություն-ուրախություն
    մարդուկ-ծերուկ
    ահեղ-գունեղ
  • Բալլադից դուրս գրեք ներգայական հոլովով դրված 4 բառաձև։
    աչքում, դարում, աշխարհում, ամպերում
March 30

Վիլհելմ Հաուֆ — «Թզուկ Քիթը»

Գերմանական մի մեծ քաղաքում իր կնոջ՝ Հաննայի հետ միասին ապրում էր մի կոշկակար, անունը՝ Ֆրիդրիխ։ Ամբողջ օրը նա նստում էր փողոցում եւ կոշիկներ ու մաշիկներ կարկատում։Իսկ Հաննան իր փոքրիկ պարտեզից ստացած պտուղներն ու բանջարեղենն էր շուկայում վաճառում։ Նա շատ մաքրասէր կին էր եւ կարողանում էր գեղեցիկ դասաևորել ապրանքը, դրա համար էլ միշտ շատ գնորդներ էր ունենում։Հաննան ու Ֆրիդրիխը ունեին մի որդի Յակով անունով․ նա բարեկազմ, գեղեցիկ տղա էր;Սովորաբար ն նստում էր մոր մոտ, եթե գնորդներց մեկը շատ ապրանք էր առնում նա օգնում էր հասցնել տուն։ Մի անգամ սովորականի պես նրանք առևտուր էին անում,նրանց մոտեցավ մի պառավ կին կարմիր աչքերով ․ծերությունից կնճռոտած երեսով։Հաննան հետաքրքրութեամբ նայում էր պառավին։ Արդեն տասնվեց տարի էր, ինչ նա առեւտուր էր անում շուկայում, բայց այդպիսի տարօրինակ պառավ դեռ չէր տեսել։  Նա

հարցրեց դուք եք բանջարեղեն վաճառող Հաննան հարցրեց նա իր պառաված ձայնով; Հաննան պատասխանեց այո, ինչ որ բան կցանկանաք գնել։ Պառավը ասաց տեսնեք տեսնեք մի բան կգտնեմ ձեր մոտից։ Նա կռացավ և սկսեց իր երկար, դարչնագույն մատներով խառնել զամբյուղի կանաչեղենը, որ այնքան գեղեցիկ ու կանոնաևոր դասաևորել էր Հաննան։ Վերցնում էր մի կապ, մոտեցնում քթին, հոտոտում բոլոր կողմերից, ապա՝ երկրորդը, երրորդը։ Հաննայի սիրտը պայթում էր, երբ տեսնում էր թե պառավը ինչպես է վարվում իր ապրանքի հետ։Ամբողջ կանաչեղենը խառնելուց հետո ասաց ,որ վատ ապրանք է, և նրան ոչինչ պետք չէ։Այս խոսքերը բարկացրին փոքրիկ Յակովին։ ԵՎ նա սկսեց բարկացած սկսել գոռլ այ դու անխիղճ պառավը ամբողջը փչացրեցիր քո երկար քթով ու քո դարչնագույն մատներով ամբողջը խառնեցիր։ Պառավը սկսեց խենթ խեթ նայել տղային և ասաց այ քեզ դուր չի գալիս իմ քիթը, քո քիթն էլ այդպես կերկարի կկպնի կզակիդ։