April 3

Մարտի 9-13


Հարգելի՛ սովորողներ այս շաբաթ ներկայացնելու եք այս թեման․

Հոդվածոտանիներ՝ընդհանուր բնաութագիրը, կառուցվածք-144-145

Միջատների բազմացումը-էջ՝ 150-152

Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ
Դասարանական աշխատանք․

Հոդվածոտանիների մարմինը բնորոշվում է՝
ա) փափուկ ծածկույթով
բ) հատվածավորված կառուցվածքով
գ) միատարր կառուցվածքով
դ) կեղև չունի

Հոդվածոտանիների արտաքին ծածկույթը կազմված է՝
ա) ոսկրից
բ) խիտ մաշկից
գ) քիտինից
դ) լորձից

Հոդվածոտանիների վերջույթները՝
ա) չկան
բ) չհոդավորված են
գ) հոդավորված են
դ) թևանման են

Հոդվածոտանիների մարմինը սովորաբար բաժանվում է՝
ա) գլխի և պոչի
բ) գլխակրծքի և որովայնի
գ) միայն գլխի
դ) միայն որովայնի

Հոդվածոտանիների շնչառությունը միջատների մոտ կատարվում է՝
ա) թոքերով
բ) մաղձերով
գ) շնչափողերով
դ) մաշկով

Միջատների բազմացումը հիմնականում տեղի է ունենում՝
ա) բողբոջմամբ
բ) սեռական ճանապարհով
գ) մասնատմամբ
դ) վեգետատիվ ճանապարհով

Միջատների զարգացման առաջին փուլը կոչվում է՝
ա) բոժոժ
բ) թրթուր
գ) ձու
դ) հասուն միջատ

Լրիվ կերպարանափոխության փուլերից է՝
ա) բոժոժ
բ) սերմ
գ) պտուղ
դ) արմատ

Լրիվ կերպարանափոխություն ունեցող միջատների զարգացման փուլերն են՝
ա) ձու–թրթուր–բոժոժ–հասուն միջատ
բ) ձու–հասուն միջատ
գ) ձու–թրթուր–հասուն միջատ
դ) թրթուր–բոժոժ–հասուն միջատ

Թերի կերպարանափոխության դեպքում բացակայում է՝
ա) ձվի փուլը
բ) թրթուրի փուլը
գ) բոժոժի փուլը
դ) հասուն միջատի փուլը

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Posted in: Կենսաբանություն

April 1

Ածականներ

  1. Կետերի փոխարեն գրիր ղ կամ խ:
    Զմրուխտ, թխկի, նա.խշուն, կխտար, նախկին, բաղտ, ողկույզ, ճեղք, կողպեք:

   Գրի՛ր կխտար,-եղնիկ, կողպեք-փականք, նախշուն-գեղեցիկ  բառերի հոմանիշները:

  1. Կետերի փոխարեն գրիր ղ կամ խ: Այս բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինի՛ր:
    Գաղտնիք, սանդուղք, ճեղքել, խախտել, վախկոտ, տախտակ, եղբայր:
  1. Կետերի փոխարեն գրիր վ կամ ֆ:

Հարավ, ավտոմեքենա, օ.վկիանոս, նավահանգիստ, նավթ, աս.ֆալտ:

  1. Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր: 


Հարավ, -հարավ -արևմուտք հարավային  հարավ -արևելք

ավտո,ավտոբուս ավտոմեքենա 

 ասֆալտ – ասֆալտապատ 

գաղտնիք,-գաղնապահ 

բախտ-անբախտ բախտակից 

  1.  Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

 
Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք)
… անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
… տրտինգ տալով վազեց մոր մոտ: (հորդ, հորթ)

  1.  Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը


…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
…երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
… շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: 


Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

  1. Դեղինով նշված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:- մի ընդհատի
Մինչև ե՞րբ պիտի թաքուն – գաղտնի պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ-ավարտվեց:
Օդանավի իջնելը-վայրեջք ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին -ցնծում էինու լիաթոք ծիծաղում:
Եղնիկի ձագը -կխտարըմորն էր փնտրում: 

  1. Տրված բառերը բաղադրիների (մասերի) բաժանի՛ր: Օրինակ՝ ընկերություն-ընկեր (արմատ)+ություն (ածանց)

Անսիրտ, ան-ածանց- սիրտ արմատ

, բարեբեր,-բեր արմատ- բարե ածանց,

  ընկերասեր, -ընկեր +սեր արմատ- ա ծանց

չտես-տես արմատ-չ ածանց

 դժգոհ – գոհ արմատ-դժ ածանց

 անհամ- համ արմատ-ան ածանց

 աշխարհագրություն-աշխարհ+գիր արմատ ա+ություն ածանց

 գթասիրտ- գութ+սիրտ արմատ ա ածանց

 եսասեր-ես+սեր արամատ ա ածանց

 դպրոցական-դպրոց արմատ-ական ածանց

վախկոտ -վախ արմատ-կոտ ածանց

ամաչկոտ- ամաչ արմատ -կոտ ածանց

անտառուտ-անտառ արմատ-ուտ ածանց

 ընդեղեն-արմատ

 տատիկ տատ արմատ իկ ածանց

 կապիկ- արմատ

 լեռ,

հայրիկ հայր արմատ +իկ ածանց

 սեղան, տնակ, գառնուկ, հայրիկ, մեքենա:

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերև.ում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ., ցն.աթյան թիթեռն իրենց վրա, կչկչալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճ.աքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

April 1

Թվական անուն

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային:

Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ
թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները
գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով
(1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին
(տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո
գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը
թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է,
երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը
գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում
գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական
շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝
ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների
մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր
տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի
թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝
երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։

Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝
-րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ,
երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում
է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին,
երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական
թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ
և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում
է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-
ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով,
որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական
թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական
թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը
գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն
նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։

Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով
(օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։

Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային
թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ,
երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական
թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները
գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են
առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի
փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։
Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք

1. Թվականները
գրե’լ բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

երեք կիլոմետր – քանակական

վեց հարյուր քառասունմեկ – վեց հարյուր վաթսունմեկ – քանակական

վեց հարյուր հիսուներկու – քանակական

վեց հարյուր քառասուներեք – քանակական

տասներորդ դար – դասական

չորրորդ – հինգերորդ դարեր – դասական

յոթաստիճան – քանակականից կազմված ածական

հազար ինը հարյուր հինգ – քանակական

երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդ մետր  – կոտորակային

չորս – քանակական

վեցական սյուն — բաշխական

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

9 — ինը

12 – տասներկու

99 – իննսունինը

50 – հիսուն

60 – վաթսուն

70 – յոթանասուն

80 – ութսուն

100 – հարյուր

1938 – հազար ինը հարյուր երեսունութ

II — երկրորդ

III — երրորդ

IV — չորրորդ

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

April 1

Քարակոփ կածան

Թեսթ 20
Վախթանգ Անանյան
Քարակոփ կածան

1.⁠ ⁠Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
Առաջին – առա□ին։
Բարձրացա – բար□րացա։
Երբեմնի – եր□եմնի։
Մարդուց – մար□ուց։
 2.⁠ ⁠Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:
Մենատնտես – տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:
 3.⁠ ⁠Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
    ա) գարաժ – ավտոտնակ
    բ) դաչա – ամառանոց
    գ) մայկա – շապիկ
    դ) սումկա – պայուսակ
     5.⁠ ⁠Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.
    ա/ շատ քաղցր
    բ/ շատ թանկ
    գ շատ էժան
    դ/ շատ ջրիկ  
    6.⁠ ⁠Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ
    Պարզ – ձոր, ժայռ։
    Բարդ – արևահայաց, դեղնասաղարթ։
    7.⁠ ⁠Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:
    Գոյական – լանջ, ծառ
  2. Ածական – դեղնասաղարթ, փոքրիկ
     8.⁠ ⁠Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:
    Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:
    Ենթակա — հետքերը
    Ստորոգյալ — երևում էին
     9.⁠ ⁠Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:
    Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․
    10.⁠ ⁠Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:
    Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ¬ռերի արանքներից։
    Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայռերի արանքներից։

11.⁠ ⁠Ի՞նչ զարմացրեց որսորդին.
ա/որսը հաջող չէր
բ/վայրի պտուղներ գտնելը
գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը
դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը
12.⁠ ⁠Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Այդ շինականը շատ աշխատասեր և համառ մարդ էր։ Նա միայնակ էր ապրում ժայռերի մեջ, փոքր հողակտոր էր մշակել և մեծ դժվարությամբ աճեցնում էր ծառեր ու բերք։ Նրա կյանքը դժվար և տխուր էր, բայց նա չէր հանձնվում։
Ի՞նչ տեսավ որսորդը
ա․ մարդու աշխատանքի հետքեր
բ․ փոքրիկ առվի ցամաքած հուն
գ․ լոբու թմբեր
դ․ կոտրված բահ և օջախի մոխիր
14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ շան բույն է։

15.⁠ ⁠Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:
Միայնակ շինականի կյանքը։

April 1

Գործնական աշխատանք


222․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին: Չմոռանաս գրել հոլովը։

Ամեն առավոտ դպրոց եմ գնում։ (հայցական հոլով)

Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։ (տրական հոլով)

Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։ (բացականչական հոլով)

Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք։ (գործիական հոլով)

Ես ու քույրս սովորում ենք դպրոցում։ (ներգոյական հոլով)

223․Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: – ուղիղ իմաստով։

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: – փոխաբերական իմաստով։

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: – փոխաբերական իմաստով։

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: – փոխաբերական իմաստով։

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: – փոխաբերական իմաստով։

224.Կարդա՛ նախադասությունները և կատարի՛ր առաջադրանքը։

ա) Արևը լուսավորում էր լեռների գագաթները։
բ) Երեխաների երազանքները թաքնված էին նրանց աչքերում։
գ) Գիրքը գիտելիքի աղբյուր է։

  1. Գտի՛ր բոլոր գոյականները։
  2. Նշի՛ր դրանց տեսակը (հասարակ, հատուկ, վերացական, թանձրացական, անձ ցույց տվող, իր ցույց տվող
  3. Գոյականները դարձրո’ւ հոգնակի:
  4. Նշի՛ր գոյականների հոլովը։

225.Տրված գոյականների համար գրի՛ր երեքական համապատասխան ածական։ Նշի՛ր ածականի տեսակը։

  • աշուն
    Ոսկե աշուն – որակական։
    Անձրևոտ աշուն – որակական։
    Սառը աշուն – որակական։
    քաղաք
    Մեծ քաղաք – որակական ածական։
  • Գեղեցիկ քաղաք – որակական ածական։
    Կեղտոտղ քաղաք – որակական ածական։
  • ընկեր
    Լավ ընկեր – որակական ածական։
  • Հավատարիմ ընկեր – որակական ածական։
  • Դպրոցական ընկեր – հարաբերական ածական։
April 1

Մարտի 30-ից ապրիլի 3

Պատրաստվել Մարտ ամսվա գնահատմանը(բանավոր)

  1. Ի՞նչ է ատոմը։ Ո՞ր մասնիկներից է կազմված ատոմը։
    Ատոմը նյութի փոքրագույն անբաժանելի մասնիկն է այն կազմված է պրոտոնների, նեյտոններից և էլեկտրոններից։
  1. Որտե՞ղ են գտնվում պրոտոնները և նեյտրոնները։
    Պրոտոնները և նեյտրոնները գտնվում են միջուկի ներսում։
  2. Ի՞նչ լիցք ունի էլեկտրոնը։
    Էլեկտրոնը ունի բացասական լիցք։
  3. Ի՞նչ է կոչվում ատոմի կենտրոնական մասը։
    Միջուկ։
  4. Ինչպե՞ս է ձևավորվում ատոմի էլեկտրոնային թաղանթը։
    Էլեկտրոնային թաղանթը ձևավորվում է էլեկտրոնների շարժումով միջուկի շուրջը:
  5. Քանի՞ պարբերություն կա պարբերական համակարգում։
    Պարբերական համակարգում կա 7 պարբերություն։
  6. Քանի՞ խումբ կա։
    Պարբերական համակարգում կա 18 խումբ։
  7. Ի՞նչ է ցույց տալիս պարբերության համարը։
    Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային թաղանթերի քանակը:
  8. Ի՞նչ է ցույց տալիս խմբի համարը։
    Խմբի համարը ցույց է տալիս արտաքին թաղանթում գտնվող էլեկտրոնների քանակը։
April 1

Մարտի 2-6

Տնային աշխատանք

Ի՞նչ է ցույց տալիս տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։
Տարրի զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տվյալ նյութի ընդհանուր զանգվածի ինչ մասն է կազմում այդ տարրի զանգվածը։
Այն կարելի է արտահայտել կոտորակով կամ տոկոսով։

Ի՞նչ բանաձևով են հաշվում տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։
ω=n . Ar/Mr . 100%

Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%) հետևյալ բանաձևն

ունեցող նյութերում՝ ա) NO, բ) SO2, գ) HNO3, դ) CuCO3 :

ա) NO = 14/30 . 100 = 46,7%
բ) SO2 = 32/64 . 100 = 50%
գ) HNO3 = 1/63 . 100 = 1,59%
դ) CuCO3 = 64/124 . 100 = 51,61%

Եթե հայտնի է երկտարր միացության տարրերից մեկի զանգվածային բաժինը (և՛ մասով, և՛ %-ով), ապա ինչպե՞ս կորոշես մյուս տարրի զանգվածային բաժինը (և՛ մասով, և՛ %-ով)։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
Գիտեմ, որ ընդհանուր զանգվածային բաժինը պետք է ստացվի 100%: Եթե ունենք մեկ թիվը կարող ենք իմանալ երկրորդը։ 100% պետք է հանենք մեզ հայտնի թիվը և կստանանք երկորդ թիվը։

5. MgSO4, MgCl2, MgSO3, MgS, MgO քիմիական բանաձևեր ունեցող միացություններից որի՞ բաղադրությունում է մետա­ղական տարրի զանգվածային բաժինն առավելագույնը։

March 31

Happy Easter

Armenians celebrate Easter with their families. It is an important religious holiday dedicated to the resurrection of Jesus Christ. On this day, people go to church and take part in the service. Families prepare a festive table with traditional foods like red-dyed eggs, fish, and rice with dried fruits. They also dye eggs and play egg-cracking games. Easter is a joyful holiday that brings families together: We also really enjoy celebrating Easter with our family. My mother prepares delicious Easter dishes, and my brother and I help her dye the eggs. We go to church for the service, and then we come back home and enjoy Easter together as a family.

March 6

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Պլուտարքոսից և Մովսես Խորենացուց մեջբերված տեքստերի միջև։
Պլուտարքոսը և Խորենացին տարբեր են, որովհետև Պլուտարքոսը ասում է, որ Հաննիբալը մասնակցել է Արտաշատի կառուցմանը, իսկ Խորենացին Հաննիբալին չի հիշատակում։ Երկուսն էլ պատմում են Արտաշատի հիմնադրման մասին, բայց տարբեր մարդկանց են կարևորում։

2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է սկզբնաղբյուրներից առաջինում
շեշտվում Հաննիբալի դերը Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման գործում, մինչդեռ երկրորդում նրա մասին ոչ մի խոսք չկա։

Առաջին պատմիչը գրել է հին աշխարհի մասին և համարել է, որ Հաննիբալը կարևոր է, իսկ Խորենացին գրել է հայկական պատմություն և նրա համար ավելի կարևոր էր հայերի գործողությունները, այդ պատճառով Հաննիբալը չի նշվում։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ նոր մայրաքաղաք հիմնադրելուց
հետո Արտաշես արքան Բագարանից, Արմավիրից և Երվանդաշատից այստեղ է բերում աստվածների և հայրենական կուռքերի արձանները, հրեա գերիներին և անհրաժեշտ այլ բաներ։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ դասանյութի օգնությամբ։

Արտաշեսը ուզում էր, որ Արտաշատը դառնա երկրի նոր կենտրոնը։ Նա բերում է աստվածների արձանները, որ քաղաքի մեջ լինի կրոնական մեծ արժեք և մարդիկ միավորվեն, իսկ գերիներին ու այլ բաները բերում է, որ ցույց տա՝ այստեղ է իշխանությունը և այս քաղաքը կարևոր է։

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
երկիշխանություն-երբ երկու իշխող է լինում մեկ երկրում։
ստրատեգոս-բանակի գլխավորը։
Արտաշես I-Մեծ Հայքի արքան, ով որ հիմնել է արտաշատը և փոխել է շատ բաներ։
Զարեհ-Արտաշեսի օգնական
Մագնեսիա-Սելևկյան ժամանակների հայտնի քաղաք, որտեղ մեծ պատերազմ է եղել։
Անտիոքոս III-Սելևկյան մեծ տիրակալ, որի զորքերը հաղթանակներ են ունեցել ու Հայաստանում մեծ դեր են ունեցել։
Հաննիբալ-կարթագենցի զորավար

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին
տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:

Արտաշեսն ու Զարեհը Անտիոքոս III-ի զորավարներ էին։ Նրանք հաջողեցին հաղթել Երվանդականներին, քանի որ ստացան մեծ բանակային աջակցություն և օգտագործեցին իրենց զորավարական հմտությունները։ Հաղթանակից հետո նրանք ստացան ժողովրդի ու իշխանության աջակցությունը և դարձան Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ։

բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում
բոլորը միալեզու էին:

Մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել հայերեն, ու դա միավորեց բոլորին


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։

Նա ստեղծեց նոր մայրաքաղաք, որի անունը Արտաշատ էր։ Զարգացրեց բանակը, տնտեսությունը և այլն։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները
Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Նա ավելի ուժեղացրեց և զարգացրեց Հայաստանը։ Բանակը դարձրեց ավելի հզոր և պաշտպանեց սահմանները։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից.փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ:

Արտաշեսը կառուցեց նոր մայրաքաղաք, ուժեղացրեց բանակը և ինքնուրույն քաղաքականություն վարեց՝ ցույց տալով, որ Հայաստանը չի ուզում ենթարկվել Սելևկյաններին։ 

3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։

Արտաշես I-ը հիմնեց նոր մայրաքաղաք, միավորվեց ժողովուրդը, բանակը ուժեղացավ, Հայաստանը սկսեց ազդեցություն ունենալ հարևանների վրա։

Ա4 | Պատճառ և հետևանք
Պատրաստի՛ր Արտաշես I արքայի իրականացրած ներքին վերափոխությունների մասին պատմող պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օրինակ՝ բանակ, տնտեսություն և այլն)։


Դասակարգի՛ր դրանք ըստ կարևորության։


Ըստ քեզ՝ ինչո՞ւ է կարևոր վերափոխություններից յուրաքանչյուրը։ Եթե դու լինեիր այդ ժամանակվա Հայաստանի արքան, հատկապես ո՞ր վերափոխությանը մեծ ուշադրություն կդարձնեիր:

Եթե ես լինեի Հայաստանի արքան, ես ամենաշատը ուշադրություն կդարձնէի բանակի վրա, քանի որ բանակի շնորհիվ ես կկարողանայի պաշտպանել երկիրը

March 6

Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները

Առաջարանք 2

Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները/էջ 89

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:

Արտավազդ II
Տիգրան Մեծի որդին

Մարկուս Կրասսուս
Հռոմեական պետական գործիչ և զորավար

Որոդես II
Պարթևական թագավոր

Մարկուս Անտոնիուս
Հռոմեական զորավար

Կլեոպատրա VII

Եգիպտոսի վերջին փարավոնը

Արտաշես II
Արտավազդ II-ի որդին

Հրահատ IV
Պարթևական արքա

Տիգրան IV
Արտաշեսյան արքա

Էրատո
Տիգրան IV-ի քույր

կոնսուլ
Հռոմեական հանրապետության բարձրագույն ընտրվող պաշտոնյա։

լեգեոն
Հռոմեական բանակի հիմնական զորամիավորում։

Երկրորդ եռապետություն

Քաղաքական դաշինք։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Արտավազդ II արքայի որդեգրած չեզոքության
քաղաքականությունը։

Արտավազդ II-ը գիտակցում էր, որ Հայաստանը գտնվում էր երկու հզոր տերությունների՝ Հռոմի և Պարթևաստանի միջև։

բ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էր պարթևական արշավանքի երթուղու վերաբերյալ Մարկուս Կրասսուսին Արտավազդ II-ի արած առաջարկը օգտակար Հայաստանի համար։ Ինչո՞ւ։

Արտավազդ II-ը Կրասսուսին առաջարկել էր արշավել Պարթևաստան Հայաստանի լեռնային տարածքներով, որտեղ հռոմեական ծանր հետևակը առավելություն կունենար պարթևական հեծելազորի նկատմամբ։

գ. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ դեր ունեցավ հայ-հռոմեական հարաբերություններում Անտոնիուսի
պարթևական արշավանքը, ինչո՞ւ։

Անտոնիոսի արշավանքը լարեց հայ-հռոմեական հարաբերությունները։ Սկզբում նա դաշնակցեց Արտավազդ II-ի հետ, սակայն անհաջողությունից հետո մեղադրեց նրան դավաճանության մեջ, ձերբակալեց և տարավ Եգիպտոս։


Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչո՞ւ էր Հռոմը շահագրգիռ պարթևական արշավանքներով։
Ո ՞րն էր այդ թագավորությունից եկող վտանգը։

Պարթևաստանը Հռոմի արևելյան գլխավոր մրցակիցն էր։ Այն հեղինակային վտանգ էր ներկայացնում հռոմեական գերազանցությանը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ հնարավոր չէր Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը շեշտված հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով վերականգնելը։

Եթե Հայաստանը բացահայտ հակահռոմեական կամ հակապարթևական դիրք ընդուներ, կդառնար անմիջական պատերազմական թիրախ։ Նրա ուժերը բավարար չէին երկարատև դիմակայության համար։ Միայն հավասարակշռված քաղաքականությունն էր ապահովում գոյատևում։

3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Արտաշեսյան թագավորության անկման ներքին և արտաքին
պատճառները։

Արտաշեսյան թագավորության պատճառներն էին՝ գահակալական պայքարներ, ավագանու պառակտվածություն, կենտրոնական իշխանության թուլացում։

Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Արտաշես II արքայի խորհրդականն ես, որն արքային պետք է համոզի
հրաժարվել շեշտված հակահռոմեական քաղաքականությունից կամ ծայրահեղ պարթևասիրությունից։

Եթե ես լինեի Արտաշես II արքայի խորհրդական, կխորհորդեի հրաժարվել ծայրահեղ հակահռոմեական կամ հակապարթևական քաղաքականությունից

Բացատրի՛ր և հիմնավորի՛ր քո դիրքորոշման տնտեսական և ռազմավարական կարևորությունը։


Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։


Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ինչպե՞ս կարձագանքեր տոհմիկ ավագանին։ Ինչո՞ւ։
Աշխատանք սկզբնաղբյուրների հետ

Ավագանին կպառակտվեր. Մի մասը կաջակցեր խաղաղությանը և տնտեսության զարգացմանը, մյուս մասը, հատկապես ռազմական խմբավորումները, կդժգոհեր փառքի և ավարի բացակայությունից։

1 | Ներկայացրո՛ւ։ Ո ՞ր դեպքերի մասին է խոսքը։ Կա՞ն հակասություններ
պատմիչների տեղեկություններում։

Խոսքը վերաբերում է Կառայի ճակատամարտին և Արտավազդ II-ի դերին։

2 | Համեմատի՛ր։ Ինչո՞ւ պարթևների Որոդես արքան անձամբ չգլխավորեց
Կրասսուսի դեմ ռազմարշավը և նախընտրեց Հայաստանի վրա
արշավանքը։

Որոդեսը ցանկանում էր վերահսկել իրավիճակը Հայաստանի տարածքից՝ կանխել հայերի աջակցությունը Հռոմին, իսկ բանակը վստահեց Սուրեն զորավարին, որպեսզի հաղթանակն ապահովվի առանց իր անմիջական մասնակցության։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ պատերազմող կողմերը
Հռոմն ու Պարթևական թագավորությունն էին, բայց հաղթանակի
ավետումը տեղի ունեցավ Հայաստանում ՝ թատերական ներկայացման
ժամանակ։

Հայաստանը ռազմավարական կարևոր կետ էր, և պարթևները ցանկանում էին ցույց տալ Հռոմի ամոթը և սեփական հաղթանակը տարածաշրջանում, նաև հոգեբանական ազդեցություն գործելու համար հայերի և հռոմեացիների վրա։