January 31

Հ․ Թումանյան․ Խելոքն ուհիմարը

Posted on 29 Հունվարի, 2023

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,—

խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Առաջադրանքներ

1.Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ դրանց բացատրություններն իմացեք։

բանեցնում  -Օգտագործել, շահագործել

ջոկ – բաժան ,իրարից անջատ

 մոզի -Հորթ 

 թոկը – պարան, լար,

 խարխուլ – Փլվելու մոտ եղող, ամրությունը կորցրած

գանգատ -Բողոք, տրտունջ, դժգոհություն

2.Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 

խելոք- հիմար

տանել – բերել

ներս- դուրս

3.Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։

տուր թե կտաս -ուժգին հարվածել

աչքերը չորս է անում – ուշադիր նայել,աչքերը լայն բացել

Լեզուն կուլ տալ– չխոսել

4.Բնութագրեք հեքիաթի հերոսներին։

Հիմար եղբայրը իր հերթին հիմար էր, բայց շատ բարի էր և աչքը կուշտ։ նա իր գումարից ավել բան չվերցրեց, իսկ խելացի եղբայրը շահամոլ էր և չար էր, նա մենակ իր մասին մտածող էր։

5.Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։

Նա այնքան էր հիմար, հիմար խոսացել, որ ոչ ոք անգամ ճիշտը լսելով նրան չհավատացին։ Առաջին հերթին իր եղբայրն էր ծիծաղում նրա վրա, դրա համար էլ մյուսները տեսնելով եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ չօգնեցին և հեգնեցին նրան։

6.Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։

Վատ եղբայրը

7.Հեքիաթի համար նկար նկարեք։

January 31

Առաջին մակարդակ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։

700-300=400

400:2=200

200+300=500

500 դրամ։


2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում

3+2+1=6

։3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 

2+3=5

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

9 ր


5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։

10

6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:

 11ժ 45ր-11ժ 10ր=35ր


7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

7 երեխա

8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:

85:18=4 (13մնաց)

4+1=5


9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 

23:6=3(5 մնաց)

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։

500-300=200

300-200=100

January 30

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

  1. Ե՞րբ է ծնվել Հովհաննես Թումանյանը;
  2. Որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը
  3. Ո՞ր հայկական թղթադրամի վրա է պատկերված Հովհաննես Թումանյանը
  4. Քանի՞ երեխա ուներ Հովհաննես Թումանյանը
  5. Ե՞րբ է վախճանվել Հովհաննես Թումանյանը
  6. Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը
  7. Ո՞վ է Հովհաննես Թումանյանի մայրը:
January 30

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Posted on 24.01.2019 by magnifier4

tumanyan

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

January 29

3-րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Գոռ Շաշիկյան

Դասարան-4․3

Ընտրությամբ գործ. խումբ -կինո-ֆոտո

Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)- չեմ հաճախում

Երկարօրյա ծառայություն- չեմ օգտվում

Երթուղային ծառայություն – չեմ օգտվում

January 29

Ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ (Մարմարիկ)

Մենք գնացինք Մարմարիկ գյուղ, այնտեղ մեզ սպասում էին Մարմարիկ գյուղի դպրոցի երեխաները։ Մենք նրաց հետ գնացինք իրեց եկեղեցի, որը խոնարհված էր։ Ընկեր Սոնան չէր կարողանում մեր մոմեր վառել, բաց հետո կարողացանք վառել։ Հետո գնացինք իրենց Մարմարիկ դպրոց ։ Մենք այնտեղ հետաքրքիր գործեր արեցինքր։ Ես օրինակ փականերով նախշեր արեցի ,մյուսները կար և ցորենից աշխատանք արեցին։ Հետո մենք գնացինք թոնրի մոտ,մտանք տեսանք ոնց են լավաշ և բոքոն թխում։ Թոնրից դուրս եկանք և սկսեցին երգել ու պարել, հետո համտեսեցինք իրենց լավաշը և գնացինք հարիսա ուտելու։ Հետո գնացինք իրենց մարզասենյակ և այնտեղ ժողովրդական խաղ խաղացինք։ Հետո գնացինք հյուրատուն, աjնտեղ կար գորգ գործելու տորք, աղջիկներ մի քիչ գործեցին։ Մեզ այստեղ պատմեցին գյուղի մասին։ Շատ հետաքրքիր ու լեցուն օր ունեցանք ։

January 28

Հոլ (ֆռռիկ)

Հոլ, խաղալիք (և ոչ միայն), պտտման ընթացքում պահապանում է հավասարակշռությունը հենման կետի նկատմամաբ։Արագ պտտվող հոլը չի ընկնում (իմպուլսի մոմենտի պահպանման օրենքով)։ Աստիճանաբար շփման ուժերը բերում են նրան, որ հոլի անկյունային արագությունը սկսում է փոքրանալ և նա սկսում է շեղվել պտտման առանցքից։ Պտուտաքայլով սկսում է հեռանալ առանցքից, պրոցեսիայի ենթարկվել և աստիճանաբար գալիս է դադարի վիճակի։ Խաղը հիշեցնում է բիլիարդ։ Ափսեանման հարթության վրա հոլը պտտվում է և տարբեր ուղղությամբ ցրում գնդիկներին։ Գնդիկները ընկնում են տարբեր փոսիկների մեջ։ Ամեն մի փոսիկ բալավորված է, և խաղացոողը համապատասխան բալեր է հավաքում։

January 27

Շաբաթվա ամփոփում

2023թ․ Հունվարի 25

Այսօր մեզ մոտ եկան մայր դպրոցի մեծերը և մեզ սովորեցրին Wikiloc ծրագիր։ Հետո եկանք և ընկեր Սոնայի հետ հայրենագիտական բլից հարցեր խաղացինք, և այդ ժամանակ մեր թիմ հաղթեց ։ Մեր թիմի անունն էր<<խելացի հաղթողներ>>։

2023թ հունվարի 26

այսօր մենք ճափորդվեցինք Աշտարակ

2023թ հունվարի 27

Այսօր մենք բլոգում աշխատեցինք , նախաճաշեցինք և գնացինք ընկեր Անուշի մոտ ՝նկարելու, և եկանք դասարան միքչ էլ բլոգում աշխատեցին և գնացինգ տուն։

January 27

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մենք այսօր գնացիք Աշտարակ։ Այն շատ սիրուն քաղաք էր։ ,Մենք առաջինը գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, այնտեղ մասնակցեցինք աղոթքին։ Հետո գնացիք Կարմրավոր եկեղեցի և այնտեղ նախաճաշեցինք և գնացինք Պեռճ Պռոշանի անվան տուն- թանգարան։ Հետո այցելեցինք Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներ։ Երկուսն էլ խոնարհված էին։ Շատ հետաքրքրիր և լավ ժամանակ անցկացրեցինկ և շարժվեցինկ դեպի դպրոց։

January 25

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:

Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը:

Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են  Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում  դրանց հիման վրա կազմակերպվող  միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

ու Ծիրանավոր եկեղեցինեԱշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիների մոտ է գտնվում նաև երրորդ՝ Սպիտակավոր եկեղեցու ավերակները: Ըստ լեգենդի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվել էին Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ քույրերը որոշեցին զոհաբերել իրենց հանուն կրտսեր քրոջ երջանկության և նետվեցին ձորը: Երրորդ քույրը, այդ լուրն իմանալով, նույնպես ինքնասպան եղավ: Սարգիսն էլ երեք եկեղեցի կառուցեց նրանց հիշատակին և անվանեց դրանք քույրերի՝ վերջին օրը կրած հագուստի գույներով` Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Հետագայում Աշտարակում կառուցվում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի այս եկեղեցիները: Եկեղեցիների անվան ծագումնաբանության վերաբերյալ կա նաև այլ կարծիք. ասում են՝ դրանք առաջացել են ամեն եկեղեցում որմնանկարների վրա պատկերված Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխաշորի գույներից:

Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝