March 28

Զատկի ծեսով դեպի Գյումրի🐣🐞🐇

Վարպետաց փողոց

Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցի (Շիրազ-Ռուսթավելի փողոցների հատված) տեղակայված են
թվով երեք հուշարձան-թանգարաններ՝ Հ. Շիրազ, Ավ. Իսահակյան, Մհեր Մկրտչյան / վերջինս
անկյունային շենք է։Նախկինում այստեղ էր գտնվում հայտնի «Ուստա Կարո» խաշատունը։

Այս փողոցի երկայնքով տեղակայված են նաև վեց բնակելի տներ,, որոնք հուշարձան չեն:

Վարպետաց փողոցի աջ կողմում երկու բնակելի հուշարձան-տներ են, որոնք կառուցվել են 1880-
1900 թթ., որոնցից մեկի վրա դեռևս պահպանվում են կայսերական ժամանակաշրջանից մնացած
կարմիր ներկի հետքերը:

Մյուս տունը՝ մեկ հարկանի, կիսանկուղով, Գյումրու բնակելի տներին հարիր
ավանդական ճարտարապետական ձևերի կիրառմամբ կառույց է: Ուշագրավ է շենքի տանիքին
պահպանված գյումրվա հայտնի մետաղագործական մշակույթի նմուշը ՝ նրբորեն մշակված փայտի
վառարանի ծխնելույզը:

XX դ. մեծ ճանաչում ունեցող գրող Հ. Շիրազի հուշաթանգարանը (նախկին անունը՝ Քեշիշովենց
տուն) կառուցվել է 1886 թ., սակայն տունը գրողին նվիրվել է 1983 թ., որտեղ նա ապրեց ընդամենը մեկ
տարի և մահացավ: 2003 թվականից այստեղ գործում է գրողի տուն-թանգարանը: Թանգարանի շենքի
պատերը սև և կարմիր տուֆի համատեղ շարվածքի տիպիկ օրինակ են:

Վարպետաց փողոցի երկու բնակելի հուշարձան-տները ունեն պատմական բնույթ՝ վերաբերվելով
19-րդ դարի Գյումրու ավանդական ժողովրդական տներին, որոնք իրենց արտաքին տեսքը պահպանել
են մինչ օրս: Այս տները տեղական նշանակություն ունեն:

Վարպետաց փողոցն իր անունը ստացել է այստեղ տեղակայված Գյումրու տարբեր հին
վարպետների (արհեստավորներ)՝ ատաղձագործներ, դարբիններ, դերձակներ, քարտաշներ և այլն,
պատվին, ուստի կրում է պատմական և մշակութային բնույթ: Այստեղ կառուցվել են Գյումրու
ավանդական ժողովրդական բնակելի տներ՝ կամարներով, հարուստ ու զարդաքանդակներով,
որոնք ունեն նաև գեղագիտական և ճարտարապետական նշանակություն

Աբովյան փողոց

Գյումրու ամենահայտնի եւ ամենաերկար փողոցներից մեկը՝ Աբովյան փողոցն է։

Այս կոլորիտային փողոցը հայտնի է իր տներով, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է պատմել հետաքրքրասեր հյուրին իր պատմությունը։ Հենց  այստեղ են գտնվում Ասլամազյան քույրերի պատկերասրահը, քաղաքային բաղնիքը, «Ֆրանսիա» հյուրանոցը, քաղաքային ակումբի զարդանախշերով լի շենքը, ունևոր քաղաքացիների երկհարկ տները…

Այստեղ կարող եք անել հետաքրքիր լուսանկարներ , ու ամենատպավորիչ տեսարանը նայում է դեպի Վարդանանց հրապարակ, մասնավորապես՝ դեպի Ամենափրկիչ վեհ եկեղեցին։Աբովյան փողոցի տները կառուցված են սև տուֆից։ Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի հնամյա տներից մեկում։ Պատկերասրահի շենքը ինքն իրենով ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Պատկեսրահում ցուցադրված են մոտ 620 կտավներ, որոնք նվիրաբերել են թանգարանին նշանավոր քույրերը։


January 29

Ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ (Մարմարիկ)

Մենք գնացինք Մարմարիկ գյուղ, այնտեղ մեզ սպասում էին Մարմարիկ գյուղի դպրոցի երեխաները։ Մենք նրաց հետ գնացինք իրեց եկեղեցի, որը խոնարհված էր։ Ընկեր Սոնան չէր կարողանում մեր մոմեր վառել, բաց հետո կարողացանք վառել։ Հետո գնացինք իրենց Մարմարիկ դպրոց ։ Մենք այնտեղ հետաքրքիր գործեր արեցինքր։ Ես օրինակ փականերով նախշեր արեցի ,մյուսները կար և ցորենից աշխատանք արեցին։ Հետո մենք գնացինք թոնրի մոտ,մտանք տեսանք ոնց են լավաշ և բոքոն թխում։ Թոնրից դուրս եկանք և սկսեցին երգել ու պարել, հետո համտեսեցինք իրենց լավաշը և գնացինք հարիսա ուտելու։ Հետո գնացինք իրենց մարզասենյակ և այնտեղ ժողովրդական խաղ խաղացինք։ Հետո գնացինք հյուրատուն, աjնտեղ կար գորգ գործելու տորք, աղջիկներ մի քիչ գործեցին։ Մեզ այստեղ պատմեցին գյուղի մասին։ Շատ հետաքրքիր ու լեցուն օր ունեցանք ։

January 27

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մենք այսօր գնացիք Աշտարակ։ Այն շատ սիրուն քաղաք էր։ ,Մենք առաջինը գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, այնտեղ մասնակցեցինք աղոթքին։ Հետո գնացիք Կարմրավոր եկեղեցի և այնտեղ նախաճաշեցինք և գնացինք Պեռճ Պռոշանի անվան տուն- թանգարան։ Հետո այցելեցինք Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներ։ Երկուսն էլ խոնարհված էին։ Շատ հետաքրքրիր և լավ ժամանակ անցկացրեցինկ և շարժվեցինկ դեպի դպրոց։

January 25

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:

Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը:

Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են  Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում  դրանց հիման վրա կազմակերպվող  միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

ու Ծիրանավոր եկեղեցինեԱշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիների մոտ է գտնվում նաև երրորդ՝ Սպիտակավոր եկեղեցու ավերակները: Ըստ լեգենդի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվել էին Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ քույրերը որոշեցին զոհաբերել իրենց հանուն կրտսեր քրոջ երջանկության և նետվեցին ձորը: Երրորդ քույրը, այդ լուրն իմանալով, նույնպես ինքնասպան եղավ: Սարգիսն էլ երեք եկեղեցի կառուցեց նրանց հիշատակին և անվանեց դրանք քույրերի՝ վերջին օրը կրած հագուստի գույներով` Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Հետագայում Աշտարակում կառուցվում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի այս եկեղեցիները: Եկեղեցիների անվան ծագումնաբանության վերաբերյալ կա նաև այլ կարծիք. ասում են՝ դրանք առաջացել են ամեն եկեղեցում որմնանկարների վրա պատկերված Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխաշորի գույներից:

Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝

November 16

Մատենադարան 15.11,22թ․

Մենք դասարանով շատ հաճախ ենք ճամփորդում։ Այս անգամ մեր ճամփորդությունը նվիրված էր հայրենագիտության առարկային; Մեր ուսուցչուհի՝ Արմինե Գոգինյանի հետ գնացինք Մատենադարան։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են շատ հին ձեռագրեր և փաստաթղթեր։ Այն ստեղծվել է 1921թ․ Էջմիածնում։1939թ․ տեղափոխվել է Երևան։  Ես իմացա,որ այնտեղ կան և պահվում են շուրջ 23000 ձեռագիր հմայիլներ և 300 000 արխիվային փաստաթղթեր: Նաև հայ ձեռագրեր որ պահվում են աշխարհի տարբեր երկրներում։ Մինչև մտնելը մենք տեսանք Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախունբը։ Մենք տոսանք Մշո Ճառընտիր ամենամեծ Տոնացույցը և ամենափոքրը , որը լուցկու տուփից փոքր էր; Այստեղ կա նաև հայերեն առաջին տպած գիրքը << ՈՒրբաթագիրք>>,որը տպագրված է Վենետիկում։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։

October 24

Իմ սիրելի ճամփորդությունը

Մենք ՝մայիսի 3- ին շատ հետաքրքիր ճամփորդության գնացինք Կոտայքի մարզ՝ գյուղ Գառնի։ Այնտեղ մենք գնացինք ջրի գործարան։ Մենք այնտեղ տեսանք ,թե ինչպեն են շշերը լվանում և լցնում։ Մեզ այնտեղ հյուրասիրեցին հյութ և ջուր։ Այնտեղ նախաճաշեցինք և լավ ժամանակ անցկացրեցինք։ Հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա, որտեղ տեսանք Ազատ գետը։ Մենք ուզում էինք մաքրություն անել, բայց տեսանք, որ այնտեղ մաքուր է։ Հետո գնացինք Գառնու տաճար։ Դա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է։ Այնտեղ մենք նշեցինք մեր դասարանի Արշիի ծննունդը։ Շատ լավ և հագեցած օր ունեցանք։

October 8

Ճամփորդություն Կոմիտասի թանգարան

Հոկտեմբերի 7-ին ՝մենք ճամփորդեցինք, Կոմիտաս Վարդապետի թանգարան։ Մեր դասարանով և շատ սիրելի ուսուցիչներ՝ Ընկեր Գոհարի և Ընկեր Աչերի հետ։ Ես հետաքրքիր փաստեր իմացա Կոմիտասի կյանքից։ Ես իմացա, որ Կոմիտասի մայրիկը մահացել է, երբ Կոմիտաս վեց ամսեկան էր , իսկ նա որբացել է տասնմեկ տարեկանում։ Իմացա ,որ նա սովորել է միաժամանակ երկու համալսարանում,ունեցել է դաժան կյանք։ Նա տեսել է 1915 թ-ի կոտորածը և այդ պատճառով խելագարվել է։ Շատ հետաքրքր նկարներ տեսանք և այնտեղ շատ հաճելի էր գտնվելը։ Այցելեցինք նաև Կոմիտասի անվան Պանթեոն,որտեղ նրա արձանն էր։ Մենք բոլորով արտասանեցինք <<Ծառեր, Թըփեր>> բանաստեղծությունը։ Ես շատ լավ և յուրահատուկ օր ունեցա։