April 6

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

Մարտ ամսվա կենասաբանության ամփոփում

1.Ներկայացնել տափակ որդերի արտաքին և ներքին կառուցվածքը։
Տափակ որդերի մարմինը տափակ, սիմետրիկ, խոռոչ չունեն, նրանց մարսողական համակարգ պարզ է արյան ու շնչառական համակարգ չունեն և ունեն պարզ նյարդային համակարգ։
2.⁠ ⁠Ժապավենաձև որդերի արտաքին և ներքին կառուցվածքը։
Նրանք ունեն երկար, ժապավենանման մարմին, որը կազմված է բազմաթիվ հատվածներից։ Այս որդերը ապրում են աղիքներում և սնվում են պատրաստ սննդով, ինչի պատճառով վնասում են օրգանիզմին։
Ներքին համակարգը՝ մարսողական համակարգ չունեն, նյարդային համակարգը նրանց թույլ է։
3.⁠ ⁠Ինչպե՞ս են բազմանում ժապավենաձև որդերը։
Ժապավենաձև որդեր բազմանում են ձվաբջիջով և կարող են բազմանալ ինքնաբազմացումով, քանի որ երկսեռ են։
4.⁠ ⁠Ասկարիդի և Սրատուտի բազմացումները։
Ասկարիդը բազմանում է ձվաբջիջով և միասեռ է։
Սրատուտը բազմանում է ևս ձվաբջիջով, առաջանում է քոր և նրանք երկսեռ են։
5.⁠ ⁠Մակաբույծ որդերը ի՞ն ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմում։
Մակաբույծ որդերը թուլացնում են օրգանիզմը, վնասում են օրգանները, կարող են առաջացնել ալերգիա և հիվանդություններ։
6.⁠ ⁠Միջատների բազմացումը։
Նրանք բազմանում են ձվաբջիջներով։
Լրիվ փոխակերպում՝ ձու – թրթուր – բոժոժ – հասուն միջատ։
Անլրիվ փոխակերպում՝ ձու – թրթուր – հասուն միջատ։
7.⁠ ⁠Միջատների դերը մարդու կյանքում և բնության մեջ։
Փոշոտում են բույսերը, սնունդ են այլ կենդանիների համար։
8.⁠ ⁠Բլոգային աշխատանք։
Օղակավոր և կլոր որդեր

Մարտի 9-13

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

April 6

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Դասարանական աշխատանք․

Ո՞ր խումբն է պատկանում ոսկրային ձկներին։
ա) Շնաձկներ
բ) Կարպ
գ) Ճառագայթավորներ
դ) Խեցգետիններ Ո՞րն է կռճիկավոր ձկների հիմնական առանձնահատկությունը։
ա) Ոսկրային կմախք
բ) Կռճիկային կմախք
գ) Թոքերով շնչառություն
դ) Չունեն լողակներ Ո՞ր օրգանն է ապահովում ձկների շնչառությունը։
ա) Թոքեր
բ) Խռիկներ
գ) Մաշկ
դ) Սիրտ Ո՞րն է լողափուչիկի (լողացող պարկի) հիմնական ֆունկցիան։
ա) Սննդի մարսում
բ) Շնչառություն
գ) Լողունակության կարգավորում
դ) Արյան շրջանառություն Ձկների սիրտը քանի՞ խցիկ ունի։
ա) 4
բ) 3
գ) 2
դ) 1 Ո՞րն է ձկների արյան շրջանառության համակարգի առանձնահատկությունը։
ա) Երկակի շրջանառություն
բ) Մի շրջանառություն
գ) Չկա շրջանառություն
դ) Խառը շրջանառություն Ո՞րն է կռճիկավոր ձկների ներկայացուցիչ։
ա) Սաղմոն
բ) Կարպ
գ) Շնաձուկ
դ) Ծովաձուկ Որտե՞ղ է տեղի ունենում ձկների գազափոխանակությունը։
ա) Թոքերում
բ) Խռիկներում
գ) Աղիքներում
դ) Մաշկում Ո՞րն է ձկների արտազատման հիմնական օրգանը։
ա) Լյարդ
բ) Երիկամներ
գ) Սիրտ
դ) Թոքեր Ինչպիսի՞ բեղմնավորում է բնորոշ ձկների մեծամասնությանը։
ա) Ներքին
բ) Արտաքին
գ) Անսեռ
դ) Բուսական

April 3

Օղակավոր և կլոր որդեր

Դասարանական աշխատանք․

  1. Սրատուտը առավել հաճախ հանդիպում է
    ա) երեխաների մոտ
    բ) մեծահասակների մոտ
    գ) կենդանիների մոտ
    դ) բույսերի մոտ
  2. Սրատուտը տարածվում է
    ա) կեղտոտ ձեռքերի միջոցով
    բ) քամու միջոցով
    գ) արևի միջոցով
    դ) ձայնի միջոցով
  3. Սրատուտով վարակման նշան կարող է լինել
    ա) տեսողության կորուստ
    բ) քոր հետանցքի շրջանում
    գ) մազաթափություն
    դ) լսողության կորուստ
  4. Ասկարիդի զարգացումը կապված է
    ա) հողի հետ
    բ) կրակի հետ
    գ) լույսի հետ
    դ) քամու հետ
  5. Ասկարիդը վնասում է
    ա) ոսկորները
    բ) աղիքները
    գ) մաշկը
    դ) աչքերը
  6. Մակաբույծ որդերից պաշտպանվելու համար պետք է
    ա) ձեռքերը հաճախ լվանալ
    բ) չուտել
    գ) չշարժվել
    դ) շատ քնել
  7. Անձրևորդի մարմնի հատվածավորումը կոչվում է
    ա) օղակավորում
    բ) շերտավորում
    գ) ճյուղավորում
    դ) բաժանում
  8. Անձրևորդի մարմնի յուրաքանչյուր հատված կոչվում է
    ա) օրգան
    բ) օղակ
    գ) խոռոչ
    դ) թաղանթ
  9. Անձրևորդի արյունը շարժվում է
    ա) բաց համակարգով
    բ) փակ համակարգով
    գ) առանց անոթների
    դ) առանց սրտի
  10. Կլոր որդերը տարբերվում են անձրևորդից նրանով, որ
    ա) ունեն հատվածավորված մարմին
    բ) չունեն հատվածավորված մարմին
    գ) ունեն խեցի
    դ) ունեն թևեր
  11. Սրատուտը պատկանում է
    ա) կլոր որդերի տիպին
    բ) տափակ որդերի տիպին
    գ) օղակավոր որդերի տիպին
    դ) փափկամարմիններին
  12. Անձրևորդի դերը բնության մեջ
    ա) վնասակար է
    բ) հողը հարստացնում է
    գ) ջուրը աղտոտում է
    դ) օդը չորացնում է
April 3

Մարտի 9-13


Հարգելի՛ սովորողներ այս շաբաթ ներկայացնելու եք այս թեման․

Հոդվածոտանիներ՝ընդհանուր բնաութագիրը, կառուցվածք-144-145

Միջատների բազմացումը-էջ՝ 150-152

Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ
Դասարանական աշխատանք․

Հոդվածոտանիների մարմինը բնորոշվում է՝
ա) փափուկ ծածկույթով
բ) հատվածավորված կառուցվածքով
գ) միատարր կառուցվածքով
դ) կեղև չունի

Հոդվածոտանիների արտաքին ծածկույթը կազմված է՝
ա) ոսկրից
բ) խիտ մաշկից
գ) քիտինից
դ) լորձից

Հոդվածոտանիների վերջույթները՝
ա) չկան
բ) չհոդավորված են
գ) հոդավորված են
դ) թևանման են

Հոդվածոտանիների մարմինը սովորաբար բաժանվում է՝
ա) գլխի և պոչի
բ) գլխակրծքի և որովայնի
գ) միայն գլխի
դ) միայն որովայնի

Հոդվածոտանիների շնչառությունը միջատների մոտ կատարվում է՝
ա) թոքերով
բ) մաղձերով
գ) շնչափողերով
դ) մաշկով

Միջատների բազմացումը հիմնականում տեղի է ունենում՝
ա) բողբոջմամբ
բ) սեռական ճանապարհով
գ) մասնատմամբ
դ) վեգետատիվ ճանապարհով

Միջատների զարգացման առաջին փուլը կոչվում է՝
ա) բոժոժ
բ) թրթուր
գ) ձու
դ) հասուն միջատ

Լրիվ կերպարանափոխության փուլերից է՝
ա) բոժոժ
բ) սերմ
գ) պտուղ
դ) արմատ

Լրիվ կերպարանափոխություն ունեցող միջատների զարգացման փուլերն են՝
ա) ձու–թրթուր–բոժոժ–հասուն միջատ
բ) ձու–հասուն միջատ
գ) ձու–թրթուր–հասուն միջատ
դ) թրթուր–բոժոժ–հասուն միջատ

Թերի կերպարանափոխության դեպքում բացակայում է՝
ա) ձվի փուլը
բ) թրթուրի փուլը
գ) բոժոժի փուլը
դ) հասուն միջատի փուլը

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Posted in: Կենսաբանություն

March 5

Կենսաբանություն

Ներկայացնել հիդրայի արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։
Մարմինը գլանաձև է։

Ստորին մասում կա կպչող սկավառակ, որով ամրանում է բույսերին կամ քարերին։

Վերին մասում գտնվում է բերանը։

Բերանի շուրջ կան շոշափուկներ, որոնցով որսում է սնունդը։

Ինչպե՞ս են բազմանում հիդրաները։

հիդրայի մարմնի վրա առաջանում են սեռական բջիջներ, որոնց միացումից զարգանում է նոր օրգանիզմ։

Տափակ որդերից սպիտակ պլանարիայի արտաքին և ներքին կառուցվածքը։

Արտաքին կառուցվածք

  • Մարմինը տափակ և երկարավուն է։
  • Մարմնի առջևի մասում կան երկու աչքանման բծեր։
  • Մարմինը պատված է թարթիչներով, որոնք օգնում են շարժվել։

Ներքին կառուցվածք

  • Ունի բերան, որը գտնվում է մարմնի ստորին մասում։
  • Ունի մարսողական համակարգ, բայց անուս չունի։
  • Ունի նյարդային համակարգ (նյարդային հանգույցներ և նյարդեր)։
  • Ունի արտազատական համակարգ՝ հատուկ խողովակներով։

Մարդը ինչպե՞ս է վարակվում ժապավենաձև որդերով։

լավ չեփված կամ կիսաեփ միս ուտելով,

չլվացված մրգեր և բանջարեղեն օգտագործելով,

կեղտոտ ձեռքերով սնունդ ուտելով։

Մարդը ինչպե՞ս է վարակվում խոզի և եզան երիզորդներով։

Խոզի երիզորդ – վարակվում են, երբ ուտում են լավ չեփված խոզի միս։

Եզան երիզորդ – վարակվում են, երբ ուտում են լավ չեփված տավարի միս։

Փետրվար ամսվա բլոգային աշխատանք։ (3 դաս)

Հիդրայի բազմացում

Որդեր 

Թեստ — Քորդավորներ

March 5

Հիդրայի բազմացում

1․Հիդրան պատկանում է՝
ա) միաբջիջ կենդանիներին
բ) բազմաբջիջ կենդանիներին
գ) բույսերին
դ) սնկերին

2․Հիդրայի մարմինը ունի՝
ա) գլանաձև կառուցվածք
բ) տափակ կառուցվածք
գ) գնդաձև կառուցվածք
դ) օղակավոր կառուցվածք

3․Ո՞ր մասն է գտնվում հիդրայի մարմնի վերին հատվածում։
ա) կպչուն սկավառակ
բ) ներբջջային խոռոչ
գ) բերանային բացվածք և շոշափուկներ
դ) նյարդային հանգույց

4․Հիդրայի մարմինը կազմված է՝
ա) մեկ շերտից
բ) երկու շերտից
գ) երեք շերտից
դ) չորս շերտից

5․Ինչի՞ միջոցով է հիդրան որսում իր կերը։
ա) ատամներով
բ) շոշափուկների վրա գտնվող խայթող բջիջներով
գ) պոչով
դ) թարթիչներով

6․Անբարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է՝
ա) բողբոջմամբ
բ) բաժանումով
գ) սեռական ճանապարհով
դ) սպորներով

7․Բարենպաստ պայմաններում հիդրայի հիմնական բազմացման եղանակն է՝
ա) սեռական բազմացումը
բ) բողբոջումը
գ) մասնատումը
դ) բուսական բազմացումը

December 20

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1.Ծաղկավոր բույսերի բազմացում։
Ծաղկավոր բույսերը հիմնականում բազմանում են սեռական ճանապարհով՝ ծաղկի միջոցով։
Ծաղիկը ունի արական և իգական մասեր։

2. Ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը։
Ինքնափոշոտումը տեղի է ունենում, երբ նույն ծաղկի կամ նույն բույսի փոշեհատիկները ընկնում են այդ ծաղկի սերմնարանի վրա։
Այն չի պահանջում քամի կամ միջատներ։

3. Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը
աչաձև փոշոտման ժամանակ մի բույսի փոշեհատիկները տեղափոխվում են մեկ այլ բույսի սերմնարան։
Փոխադրումը կատարվում է՝ ջրի միջոցով,քամու և միջատների։

4. Ներկայացնել ֆոտոսինթեզի գործընթացը
Ֆոտոսինթեզը գործընթաց է, որի ընթացքում կանաչ բույսերը արևի լույսի օգնությամբ,ջրից և ածխաթթու գազից ստեղծում են օրգանական նյութեր (գլյուկոզա) և արտազատում թթվածին։

5. Ֆոտոսինթեզի մթնային և լուսային փուլ։
Լուսային փուլ

  • տեղի է ունենում քլորոպլաստի թիլակոիդներում
  • պահանջում է լույս
  • առաջանում է թթվածին և էներգիա

Մթնային փուլ

Ածխաթթու գազից ստեղծվում է գլյուկոզա տեղի է ունենում քլորոպլաստի ստրոմայում և լույս չի պահանջում։

6. Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին և ներքին կառուցվածք
Արտաքին կառուցվածք
մարմինը ծածկված է թարթիչներով
ունի հստակ ձև

Ներքին կառուցվածք
ցիտոպլազմա
մեծ և փոքր կորիզ
սննդային և արտաթորիչ վակուոլներ

7. Ինչպես են բազմանում հողաթապիկ ինֆուզորիան։
Անսեռ բազմացում – բաժանվում է երկու մասի։
Սեռական գործընթաց երկու ինֆուզորիաներ փոխանակվում են գենետիկական նյութով։

8. Դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանք։
Ծաղկավոր  բույսերի բազմացում

9. Առաջին ուսումնական շրջանի կենսաբանություն հաշվետվություն։
Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

December 20

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

1.Ներկայացնել մամուռների կառուցվածքը և տեսակները։

Մամուռները բույսերի պարզագույն, բայց զարգացած խումբ են։ Նրանք չունեն իրական արմատներ, ցողուն և տերևներ, բայց ունեն դրանց նմանվող կառույցներ՝
Սպորային տուփիկ, որտեղ առաջանում են սպորներ։
Ռիզոիդներ՝ բարակ թելիկներ, որոնք ապահովում են ամրացումը հողի կամ այլ մակերևույթի վրա։
Ցողունիկ և տերևիկներ, որոնք ներծծում են ջուրն ու հանքային նյութերը։

2.Մամուռների բազմացում։
Մամուռները բազմանում են՝Բուսական ձևով՝ մամուռի հատվածից կարող է զարգանալ նոր բույս։
Սպորներով (հիմնական ձևով)․ սպորները տարածվում են քամով և նոր միջավայրում զարգանում են նոր բույսեր։

3.Ջրիմուռների տեսակները։
Ջրիմուռները՝ կամ ալգաները, հիմնականում ջրային բույսեր են։ Կան միաբջիջ և բազմաբջիջ ձևեր։
Տեսակներ՝ գույնի հիման վրա.

Կարմիր ջրիմուռներ (պորյֆիրա, գրասիլարիա)
Կանաչ ջրիմուռներ (սպիրոգիրա, խլամիդոմոնաս)
Շագանակագույն ջրիմուռներ (լամինարիա, ֆուկուս)

4.Ջրիմուռների տարածվածությունը։
Ջրիմուռները տարածված են ամենուր՝Քաղցրահամ և աղի ջրերում
Խոնավ հողում
Թաց քարերի, ծառերի կեղևների և նույնիսկ սառցե մակերեսների վրա։
Նրանք կազմում են օվկիանոսների և լճերի սննդային շղթայի հիմքը։

5.Ջրիմուռների բազմացումը։
Ջրիմուռները բազմանում են տարբեր ձևերով՝
Բուսական (մարմնի մի մասից նոր բույսի աճ)
Ապասեռ (բջջի բաժանում, սպորներով)
Սեռական (գամետների միացումով)

6.Ջրիմուռների դերը մարդու կյանքում և բնության մեջ։
Բնության մեջ․
Արտադրում են թթվածնի մեծ մասը (ֆոտոսինթեզի միջոցով)։
Ծառայում են որպես սնունդ շատ ջրային կենդանիների համար։

Մարդու կյանքում․

Օգտագործվում են պարարտանյութերի և կենսավառելիքի արտադրության մեջ։
Օգտագործվում են սննդի մեջ (սուշիի «նորի», ջրիմուռային հավելումներ)։
Օգտագործվում են բժշկության և կոսմետիկայի մեջ։

December 20

Ծաղկավոր  բույսերի բազմացում

Դասարանակ աշխատան- պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը
    Ծածկասերմ բույսերի բազմացումը կատարվում է երկու հիմնական եղանակով Սեռական և անսեռ բազմացումներով։
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
    Խաչաձև փոշոտումը այն երևույթն է, երբ մի ծաղկի առէջներում գոյացած փոշին տեղափոխվում է մեկ այլ բույսի ծաղկի վարսանդի սպիի վրա։
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը
    Ինքնափոշոտումը այն երևույթն է, երբ ծաղկի առէջներում գոյացած փոշին տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի սպիի կամ միևնույն բույսի մեկ այլ ծաղկի վարսանդի սպիի վրա։