March 31

Happy Easter

Armenians celebrate Easter with their families. It is an important religious holiday dedicated to the resurrection of Jesus Christ. On this day, people go to church and take part in the service. Families prepare a festive table with traditional foods like red-dyed eggs, fish, and rice with dried fruits. They also dye eggs and play egg-cracking games. Easter is a joyful holiday that brings families together: We also really enjoy celebrating Easter with our family. My mother prepares delicious Easter dishes, and my brother and I help her dye the eggs. We go to church for the service, and then we come back home and enjoy Easter together as a family.

March 6

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Պլուտարքոսից և Մովսես Խորենացուց մեջբերված տեքստերի միջև։
Պլուտարքոսը և Խորենացին տարբեր են, որովհետև Պլուտարքոսը ասում է, որ Հաննիբալը մասնակցել է Արտաշատի կառուցմանը, իսկ Խորենացին Հաննիբալին չի հիշատակում։ Երկուսն էլ պատմում են Արտաշատի հիմնադրման մասին, բայց տարբեր մարդկանց են կարևորում։

2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է սկզբնաղբյուրներից առաջինում
շեշտվում Հաննիբալի դերը Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման գործում, մինչդեռ երկրորդում նրա մասին ոչ մի խոսք չկա։

Առաջին պատմիչը գրել է հին աշխարհի մասին և համարել է, որ Հաննիբալը կարևոր է, իսկ Խորենացին գրել է հայկական պատմություն և նրա համար ավելի կարևոր էր հայերի գործողությունները, այդ պատճառով Հաննիբալը չի նշվում։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ նոր մայրաքաղաք հիմնադրելուց
հետո Արտաշես արքան Բագարանից, Արմավիրից և Երվանդաշատից այստեղ է բերում աստվածների և հայրենական կուռքերի արձանները, հրեա գերիներին և անհրաժեշտ այլ բաներ։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ դասանյութի օգնությամբ։

Արտաշեսը ուզում էր, որ Արտաշատը դառնա երկրի նոր կենտրոնը։ Նա բերում է աստվածների արձանները, որ քաղաքի մեջ լինի կրոնական մեծ արժեք և մարդիկ միավորվեն, իսկ գերիներին ու այլ բաները բերում է, որ ցույց տա՝ այստեղ է իշխանությունը և այս քաղաքը կարևոր է։

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
երկիշխանություն-երբ երկու իշխող է լինում մեկ երկրում։
ստրատեգոս-բանակի գլխավորը։
Արտաշես I-Մեծ Հայքի արքան, ով որ հիմնել է արտաշատը և փոխել է շատ բաներ։
Զարեհ-Արտաշեսի օգնական
Մագնեսիա-Սելևկյան ժամանակների հայտնի քաղաք, որտեղ մեծ պատերազմ է եղել։
Անտիոքոս III-Սելևկյան մեծ տիրակալ, որի զորքերը հաղթանակներ են ունեցել ու Հայաստանում մեծ դեր են ունեցել։
Հաննիբալ-կարթագենցի զորավար

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին
տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:

Արտաշեսն ու Զարեհը Անտիոքոս III-ի զորավարներ էին։ Նրանք հաջողեցին հաղթել Երվանդականներին, քանի որ ստացան մեծ բանակային աջակցություն և օգտագործեցին իրենց զորավարական հմտությունները։ Հաղթանակից հետո նրանք ստացան ժողովրդի ու իշխանության աջակցությունը և դարձան Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ։

բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում
բոլորը միալեզու էին:

Մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել հայերեն, ու դա միավորեց բոլորին


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։

Նա ստեղծեց նոր մայրաքաղաք, որի անունը Արտաշատ էր։ Զարգացրեց բանակը, տնտեսությունը և այլն։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները
Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Նա ավելի ուժեղացրեց և զարգացրեց Հայաստանը։ Բանակը դարձրեց ավելի հզոր և պաշտպանեց սահմանները։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից.փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ:

Արտաշեսը կառուցեց նոր մայրաքաղաք, ուժեղացրեց բանակը և ինքնուրույն քաղաքականություն վարեց՝ ցույց տալով, որ Հայաստանը չի ուզում ենթարկվել Սելևկյաններին։ 

3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։

Արտաշես I-ը հիմնեց նոր մայրաքաղաք, միավորվեց ժողովուրդը, բանակը ուժեղացավ, Հայաստանը սկսեց ազդեցություն ունենալ հարևանների վրա։

Ա4 | Պատճառ և հետևանք
Պատրաստի՛ր Արտաշես I արքայի իրականացրած ներքին վերափոխությունների մասին պատմող պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օրինակ՝ բանակ, տնտեսություն և այլն)։


Դասակարգի՛ր դրանք ըստ կարևորության։


Ըստ քեզ՝ ինչո՞ւ է կարևոր վերափոխություններից յուրաքանչյուրը։ Եթե դու լինեիր այդ ժամանակվա Հայաստանի արքան, հատկապես ո՞ր վերափոխությանը մեծ ուշադրություն կդարձնեիր:

Եթե ես լինեի Հայաստանի արքան, ես ամենաշատը ուշադրություն կդարձնէի բանակի վրա, քանի որ բանակի շնորհիվ ես կկարողանայի պաշտպանել երկիրը

March 6

Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները

Առաջարանք 2

Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները/էջ 89

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:

Արտավազդ II
Տիգրան Մեծի որդին

Մարկուս Կրասսուս
Հռոմեական պետական գործիչ և զորավար

Որոդես II
Պարթևական թագավոր

Մարկուս Անտոնիուս
Հռոմեական զորավար

Կլեոպատրա VII

Եգիպտոսի վերջին փարավոնը

Արտաշես II
Արտավազդ II-ի որդին

Հրահատ IV
Պարթևական արքա

Տիգրան IV
Արտաշեսյան արքա

Էրատո
Տիգրան IV-ի քույր

կոնսուլ
Հռոմեական հանրապետության բարձրագույն ընտրվող պաշտոնյա։

լեգեոն
Հռոմեական բանակի հիմնական զորամիավորում։

Երկրորդ եռապետություն

Քաղաքական դաշինք։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Արտավազդ II արքայի որդեգրած չեզոքության
քաղաքականությունը։

Արտավազդ II-ը գիտակցում էր, որ Հայաստանը գտնվում էր երկու հզոր տերությունների՝ Հռոմի և Պարթևաստանի միջև։

բ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էր պարթևական արշավանքի երթուղու վերաբերյալ Մարկուս Կրասսուսին Արտավազդ II-ի արած առաջարկը օգտակար Հայաստանի համար։ Ինչո՞ւ։

Արտավազդ II-ը Կրասսուսին առաջարկել էր արշավել Պարթևաստան Հայաստանի լեռնային տարածքներով, որտեղ հռոմեական ծանր հետևակը առավելություն կունենար պարթևական հեծելազորի նկատմամբ։

գ. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ դեր ունեցավ հայ-հռոմեական հարաբերություններում Անտոնիուսի
պարթևական արշավանքը, ինչո՞ւ։

Անտոնիոսի արշավանքը լարեց հայ-հռոմեական հարաբերությունները։ Սկզբում նա դաշնակցեց Արտավազդ II-ի հետ, սակայն անհաջողությունից հետո մեղադրեց նրան դավաճանության մեջ, ձերբակալեց և տարավ Եգիպտոս։


Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչո՞ւ էր Հռոմը շահագրգիռ պարթևական արշավանքներով։
Ո ՞րն էր այդ թագավորությունից եկող վտանգը։

Պարթևաստանը Հռոմի արևելյան գլխավոր մրցակիցն էր։ Այն հեղինակային վտանգ էր ներկայացնում հռոմեական գերազանցությանը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ հնարավոր չէր Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը շեշտված հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով վերականգնելը։

Եթե Հայաստանը բացահայտ հակահռոմեական կամ հակապարթևական դիրք ընդուներ, կդառնար անմիջական պատերազմական թիրախ։ Նրա ուժերը բավարար չէին երկարատև դիմակայության համար։ Միայն հավասարակշռված քաղաքականությունն էր ապահովում գոյատևում։

3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Արտաշեսյան թագավորության անկման ներքին և արտաքին
պատճառները։

Արտաշեսյան թագավորության պատճառներն էին՝ գահակալական պայքարներ, ավագանու պառակտվածություն, կենտրոնական իշխանության թուլացում։

Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Արտաշես II արքայի խորհրդականն ես, որն արքային պետք է համոզի
հրաժարվել շեշտված հակահռոմեական քաղաքականությունից կամ ծայրահեղ պարթևասիրությունից։

Եթե ես լինեի Արտաշես II արքայի խորհրդական, կխորհորդեի հրաժարվել ծայրահեղ հակահռոմեական կամ հակապարթևական քաղաքականությունից

Բացատրի՛ր և հիմնավորի՛ր քո դիրքորոշման տնտեսական և ռազմավարական կարևորությունը։


Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։


Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ինչպե՞ս կարձագանքեր տոհմիկ ավագանին։ Ինչո՞ւ։
Աշխատանք սկզբնաղբյուրների հետ

Ավագանին կպառակտվեր. Մի մասը կաջակցեր խաղաղությանը և տնտեսության զարգացմանը, մյուս մասը, հատկապես ռազմական խմբավորումները, կդժգոհեր փառքի և ավարի բացակայությունից։

1 | Ներկայացրո՛ւ։ Ո ՞ր դեպքերի մասին է խոսքը։ Կա՞ն հակասություններ
պատմիչների տեղեկություններում։

Խոսքը վերաբերում է Կառայի ճակատամարտին և Արտավազդ II-ի դերին։

2 | Համեմատի՛ր։ Ինչո՞ւ պարթևների Որոդես արքան անձամբ չգլխավորեց
Կրասսուսի դեմ ռազմարշավը և նախընտրեց Հայաստանի վրա
արշավանքը։

Որոդեսը ցանկանում էր վերահսկել իրավիճակը Հայաստանի տարածքից՝ կանխել հայերի աջակցությունը Հռոմին, իսկ բանակը վստահեց Սուրեն զորավարին, որպեսզի հաղթանակն ապահովվի առանց իր անմիջական մասնակցության։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ պատերազմող կողմերը
Հռոմն ու Պարթևական թագավորությունն էին, բայց հաղթանակի
ավետումը տեղի ունեցավ Հայաստանում ՝ թատերական ներկայացման
ժամանակ։

Հայաստանը ռազմավարական կարևոր կետ էր, և պարթևները ցանկանում էին ցույց տալ Հռոմի ամոթը և սեփական հաղթանակը տարածաշրջանում, նաև հոգեբանական ազդեցություն գործելու համար հայերի և հռոմեացիների վրա։

March 6

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես I

Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Պլուտարքոսից և Մովսես Խորենացուց մեջբերված տեքստերի միջև։
Պլուտարքոսը և Խորենացին տարբեր են, որովհետև Պլուտարքոսը ասում է, որ Հաննիբալը մասնակցել է Արտաշատի կառուցմանը, իսկ Խորենացին Հաննիբալին չի հիշատակում։ Երկուսն էլ պատմում են Արտաշատի հիմնադրման մասին, բայց տարբեր մարդկանց են կարևորում։

2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է սկզբնաղբյուրներից առաջինում
շեշտվում Հաննիբալի դերը Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման գործում, մինչդեռ երկրորդում նրա մասին ոչ մի խոսք չկա։

Առաջին պատմիչը գրել է հին աշխարհի մասին և համարել է, որ Հաննիբալը կարևոր է, իսկ Խորենացին գրել է հայկական պատմություն և նրա համար ավելի կարևոր էր հայերի գործողությունները, այդ պատճառով Հաննիբալը չի նշվում։

3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ նոր մայրաքաղաք հիմնադրելուց
հետո Արտաշես արքան Բագարանից, Արմավիրից և Երվանդաշատից այստեղ է բերում աստվածների և հայրենական կուռքերի արձանները, հրեա գերիներին և անհրաժեշտ այլ բաներ։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ դասանյութի օգնությամբ։

Արտաշեսը ուզում էր, որ Արտաշատը դառնա երկրի նոր կենտրոնը։ Նա բերում է աստվածների արձանները, որ քաղաքի մեջ լինի կրոնական մեծ արժեք և մարդիկ միավորվեն, իսկ գերիներին ու այլ բաները բերում է, որ ցույց տա՝ այստեղ է իշխանությունը և այս քաղաքը կարևոր է։

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
երկիշխանություն-երբ երկու իշխող է լինում մեկ երկրում։
ստրատեգոս-բանակի գլխավորը։
Արտաշես I-Մեծ Հայքի արքան, ով որ հիմնել է արտաշատը և փոխել է շատ բաներ։
Զարեհ-Արտաշեսի օգնական
Մագնեսիա-Սելևկյան ժամանակների հայտնի քաղաք, որտեղ մեծ պատերազմ է եղել։
Անտիոքոս III-Սելևկյան մեծ տիրակալ, որի զորքերը հաղթանակներ են ունեցել ու Հայաստանում մեծ դեր են ունեցել։
Հաննիբալ-կարթագենցի զորավար

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին
տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:

Արտաշեսն ու Զարեհը Անտիոքոս III-ի զորավարներ էին։ Նրանք հաջողեցին հաղթել Երվանդականներին, քանի որ ստացան մեծ բանակային աջակցություն և օգտագործեցին իրենց զորավարական հմտությունները։ Հաղթանակից հետո նրանք ստացան ժողովրդի ու իշխանության աջակցությունը և դարձան Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ։

բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում
բոլորը միալեզու էին:

Մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել հայերեն, ու դա միավորեց բոլորին


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։

Նա ստեղծեց նոր մայրաքաղաք, որի անունը Արտաշատ էր։ Զարգացրեց բանակը, տնտեսությունը և այլն։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները
Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Նա ավելի ուժեղացրեց և զարգացրեց Հայաստանը։ Բանակը դարձրեց ավելի հզոր և պաշտպանեց սահմանները։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից.փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ:

Արտաշեսը կառուցեց նոր մայրաքաղաք, ուժեղացրեց բանակը և ինքնուրույն քաղաքականություն վարեց՝ ցույց տալով, որ Հայաստանը չի ուզում ենթարկվել Սելևկյաններին։ 

3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։

Արտաշես I-ը հիմնեց նոր մայրաքաղաք, միավորվեց ժողովուրդը, բանակը ուժեղացավ, Հայաստանը սկսեց ազդեցություն ունենալ հարևանների վրա։

Ա4 | Պատճառ և հետևանք
Պատրաստի՛ր Արտաշես I արքայի իրականացրած ներքին վերափոխությունների մասին պատմող պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օրինակ՝ բանակ, տնտեսություն և այլն)։


Դասակարգի՛ր դրանք ըստ կարևորության։


Ըստ քեզ՝ ինչո՞ւ է կարևոր վերափոխություններից յուրաքանչյուրը։ Եթե դու լինեիր այդ ժամանակվա Հայաստանի արքան, հատկապես ո՞ր վերափոխությանը մեծ ուշադրություն կդարձնեիր:

Եթե ես լինեի Հայաստանի արքան, ես ամենաշատը ուշադրություն կդարձնէի բանակի վրա, քանի որ բանակի շնորհիվ ես կկարողանայի պաշտպանել երկիրը

March 5

Կենսաբանություն

Ներկայացնել հիդրայի արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։
Մարմինը գլանաձև է։

Ստորին մասում կա կպչող սկավառակ, որով ամրանում է բույսերին կամ քարերին։

Վերին մասում գտնվում է բերանը։

Բերանի շուրջ կան շոշափուկներ, որոնցով որսում է սնունդը։

Ինչպե՞ս են բազմանում հիդրաները։

հիդրայի մարմնի վրա առաջանում են սեռական բջիջներ, որոնց միացումից զարգանում է նոր օրգանիզմ։

Տափակ որդերից սպիտակ պլանարիայի արտաքին և ներքին կառուցվածքը։

Արտաքին կառուցվածք

  • Մարմինը տափակ և երկարավուն է։
  • Մարմնի առջևի մասում կան երկու աչքանման բծեր։
  • Մարմինը պատված է թարթիչներով, որոնք օգնում են շարժվել։

Ներքին կառուցվածք

  • Ունի բերան, որը գտնվում է մարմնի ստորին մասում։
  • Ունի մարսողական համակարգ, բայց անուս չունի։
  • Ունի նյարդային համակարգ (նյարդային հանգույցներ և նյարդեր)։
  • Ունի արտազատական համակարգ՝ հատուկ խողովակներով։

Մարդը ինչպե՞ս է վարակվում ժապավենաձև որդերով։

լավ չեփված կամ կիսաեփ միս ուտելով,

չլվացված մրգեր և բանջարեղեն օգտագործելով,

կեղտոտ ձեռքերով սնունդ ուտելով։

Մարդը ինչպե՞ս է վարակվում խոզի և եզան երիզորդներով։

Խոզի երիզորդ – վարակվում են, երբ ուտում են լավ չեփված խոզի միս։

Եզան երիզորդ – վարակվում են, երբ ուտում են լավ չեփված տավարի միս։

Փետրվար ամսվա բլոգային աշխատանք։ (3 դաս)

Հիդրայի բազմացում

Որդեր 

Թեստ — Քորդավորներ

March 5

Հիդրայի բազմացում

1․Հիդրան պատկանում է՝
ա) միաբջիջ կենդանիներին
բ) բազմաբջիջ կենդանիներին
գ) բույսերին
դ) սնկերին

2․Հիդրայի մարմինը ունի՝
ա) գլանաձև կառուցվածք
բ) տափակ կառուցվածք
գ) գնդաձև կառուցվածք
դ) օղակավոր կառուցվածք

3․Ո՞ր մասն է գտնվում հիդրայի մարմնի վերին հատվածում։
ա) կպչուն սկավառակ
բ) ներբջջային խոռոչ
գ) բերանային բացվածք և շոշափուկներ
դ) նյարդային հանգույց

4․Հիդրայի մարմինը կազմված է՝
ա) մեկ շերտից
բ) երկու շերտից
գ) երեք շերտից
դ) չորս շերտից

5․Ինչի՞ միջոցով է հիդրան որսում իր կերը։
ա) ատամներով
բ) շոշափուկների վրա գտնվող խայթող բջիջներով
գ) պոչով
դ) թարթիչներով

6․Անբարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է՝
ա) բողբոջմամբ
բ) բաժանումով
գ) սեռական ճանապարհով
դ) սպորներով

7․Բարենպաստ պայմաններում հիդրայի հիմնական բազմացման եղանակն է՝
ա) սեռական բազմացումը
բ) բողբոջումը
գ) մասնատումը
դ) բուսական բազմացումը