March 10

Լեզվական աշխատանք

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: – Հիմա:

Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ:-հիմա
Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու:-Ապագա
Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ:-Ապագա
Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում:-Անցյալ
Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ:Հիմա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք, գտնում են:
Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք, գտնեն:

Առաջին բառախումբ ներկա ժամանակ

Երկրորդ բառախումբ անցյալ ժամանակ

Երրորդ բառախումբ ապագա

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

Բայն ունի երեք ժամանակ՝ …Անցյալ, ներկա և ապագա:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Աչքերը բողոքում են , որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին են ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծում են ու արցունքոտվում են:

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ,փորձեց  կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպես.«Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվում էին  հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսում էին : Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:


Posted March 10, 2024 by gorshashikyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*