April 15

Լեզվական աշխատանք, թեմա՝ Նախադասության երկրորդական անդամներ 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

Մյուս անդամները լրացումներ են։:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն մշտապես է ելումուտ անում մարդու տուն։ Տանտերը սովորում է նրան և երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից։ Առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա։ Հետո տեսնում է վառվող վարագույրները։ Նա հասկանում է, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:
Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթականԲացատրի՛րթե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

  1. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
    Օրինակ՝
    Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:
    Լայնեզր գլխարկով կինը հարցրեց::
     Շունը մտավ-Մեծ շունը մտավ
        Սիրտը քար է:- Թշնամու սիրտը քար է:
           Հայրն ընկեր է:-Իմ հայրը ընկեր է:
            Երկիրը պտտվում է:-Մեր երկիրը պտտվում է:
  2. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
    Օրինակ՝
    Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս: Մի ոհմակ է երևում:
    Ի՜նչ հանգիստ ես կանգնած:

    Թռչունների մի երամ անցավ: Թռչունների մի մեծ երամ անցավ։ Պարզ երկնքով թռչունների մի մեծ երամ անցավ։
    Երամը թռավ, հեռացավ: Թռչուների երամը թռավ հեռացավ։ Տաք երկրներց թռչունների երամը թռավ, հեռացավ։
    Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել: Ուսուչուհին նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել։ Դպրոցում ուսուցչուհին նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել։
    Հաջորդ օրը բոլորս գնալու էինք: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք ճամփորդության։
    Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:Այդ փոքրիկին կարելի է տեղավորել մանկապարտեզում։
  3. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
    Մարդն ամբողջ կյանքում սիրում է:Մարդն ամբողջ կյանքում սիրում է իր մայրիկին։
    Առավոտյան անտառում որսորդները գտել են:Առավոտյան անտառում որսորդները գտել են իրենց կողմից կրակած եղնիկին։
    Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց իր հարազատներին։
    Հանկարծ իր կողքին տեսավ:Հանկարծ իր կողքին տեսավ իր թշնամուն։
  4. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
    Մարգերը ջրվեցին: Այգու մարգերը ջրվեցին:
    Քույրը երաժիշտ է։ Արամի քույրը երաժիշտ է:
    Նկարն անհետացել էր:Պատկերասրահից նկարն անհետացել էր:
    Մոխիրը տաք է: Թոնրի մոխիրը տաք է:
  5. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
    Մի տարօրինակ ճռռոց եմ լսում: Երեկվանից մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
    Իմ կարծիքն ասել եմ: Վաղուց Իմ կարծիքն ասել եմ:
    Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի : Ամիսներով գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
    Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ: Վերջում ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
    Նավաստին բաց ծով էր դուրս եկել: Արդեն մեկ ամիս է նավաստին բաց ծով էր դուրս եկել։
    Ծովն արդեն փոթորկել էր: Երեկվանից ծովն արդեն փոթորկել էր։
    Թռչունները չվելու էին: Աշնանը թռչունները չվելու էին։


Posted April 15, 2024 by gorshashikyan in category Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*