October 5

Երևանի արձաններ

Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ

  • Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան
  • Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։

Պատմություն

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[2]։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[3]։

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել 

  • Քանդակագործ՝ Արա Հարությունյան
  • Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան

Տվյալներ[խմբագրել 

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Պատմություն[խմբագրել 

1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։

Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է]։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել  

  • Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան
  • Քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան

Տվյալներ[խմբագրել 

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։