March 30

Վիլհելմ Հաուֆ — «Թզուկ Քիթը»

Գերմանական մի մեծ քաղաքում իր կնոջ՝ Հաննայի հետ միասին ապրում էր մի կոշկակար, անունը՝ Ֆրիդրիխ։ Ամբողջ օրը նա նստում էր փողոցում եւ կոշիկներ ու մաշիկներ կարկատում։Իսկ Հաննան իր փոքրիկ պարտեզից ստացած պտուղներն ու բանջարեղենն էր շուկայում վաճառում։ Նա շատ մաքրասէր կին էր եւ կարողանում էր գեղեցիկ դասաևորել ապրանքը, դրա համար էլ միշտ շատ գնորդներ էր ունենում։Հաննան ու Ֆրիդրիխը ունեին մի որդի Յակով անունով․ նա բարեկազմ, գեղեցիկ տղա էր;Սովորաբար ն նստում էր մոր մոտ, եթե գնորդներց մեկը շատ ապրանք էր առնում նա օգնում էր հասցնել տուն։ Մի անգամ սովորականի պես նրանք առևտուր էին անում,նրանց մոտեցավ մի պառավ կին կարմիր աչքերով ․ծերությունից կնճռոտած երեսով։Հաննան հետաքրքրութեամբ նայում էր պառավին։ Արդեն տասնվեց տարի էր, ինչ նա առեւտուր էր անում շուկայում, բայց այդպիսի տարօրինակ պառավ դեռ չէր տեսել։  Նա

հարցրեց դուք եք բանջարեղեն վաճառող Հաննան հարցրեց նա իր պառաված ձայնով; Հաննան պատասխանեց այո, ինչ որ բան կցանկանաք գնել։ Պառավը ասաց տեսնեք տեսնեք մի բան կգտնեմ ձեր մոտից։ Նա կռացավ և սկսեց իր երկար, դարչնագույն մատներով խառնել զամբյուղի կանաչեղենը, որ այնքան գեղեցիկ ու կանոնաևոր դասաևորել էր Հաննան։ Վերցնում էր մի կապ, մոտեցնում քթին, հոտոտում բոլոր կողմերից, ապա՝ երկրորդը, երրորդը։ Հաննայի սիրտը պայթում էր, երբ տեսնում էր թե պառավը ինչպես է վարվում իր ապրանքի հետ։Ամբողջ կանաչեղենը խառնելուց հետո ասաց ,որ վատ ապրանք է, և նրան ոչինչ պետք չէ։Այս խոսքերը բարկացրին փոքրիկ Յակովին։ ԵՎ նա սկսեց բարկացած սկսել գոռլ այ դու անխիղճ պառավը ամբողջը փչացրեցիր քո երկար քթով ու քո դարչնագույն մատներով ամբողջը խառնեցիր։ Պառավը սկսեց խենթ խեթ նայել տղային և ասաց այ քեզ դուր չի գալիս իմ քիթը, քո քիթն էլ այդպես կերկարի կկպնի կզակիդ։

March 25

Լեզվական աշխատանք

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում։ Որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց։ Հազվադեպ հանդիպող առարկաները, առաջին անգամ, դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛րԳտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա նախադասությունում Իշխանի ձին է, իսկ Բ նախադասության մեջ ուղակի ձին է մոտենում, դա է տարբերությունը։
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա նախադասությունում ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել, իսկ Բ նախադասությունում հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել, դա է տարբերությունը։
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած     երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:
Ա նախադասությունում աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ, իսկ Բ նախադասությունում աղջիկն էր հոգնած զրուցում երգչուհու հետ, դա է տարբերությունը։
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա նախադասությունում ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում, իսկ Բ նախադասությունում մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապուն, դա է տարբերությունը։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա          ամրոցում։
Թագավորությունից բերած ստորգետնյա զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում։
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:
Տնօրենն ուզում է պատկերասրահի զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:
Բահով խաղալու ժամանակ մեծ տղան ավազների միջից մի խեցի հանեց:
            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:
Ֆրանսիայի ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող մի քարանձավում գտնվել են նկարները։
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար           դարձավ:
Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար  դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)
Նախապատրաստական ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:
            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր:
Ծռմռված ու ժանգոտած տուփից հանեցինք մետաղյա հին իրեր։
            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։
            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:

March 20

Հայոց վիշտ

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
    Հայոց վիշտը, անհուն մի ծով, խավար մի ծով ահագին, էն սև ծովում տառապելով, լող է տալիս իմ հոգին – մարդու վիշտը և տառապանքը համեմատում են ծովի հետ։

    Մերթ զայրացկոտ ծառս է լինում
    Մինչև երկինք կապուտակ,
    Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
    Դեպի խորքերն անհատակ։ – Այստեղ հոգին մեկ հոգնած էր, մեկ զայրացած
  2. Գրեք նշված բառերի հականիշներ։
    Ահագին – քիչ։
    Սև – սպիտակ։
    Հոգնած – աշխույժ։
    Իջնել – բարձրանալ։
  3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։
    Բանաստեղծությունը Հայաստանի մասին է, թե ոնց է այն դար է դար ապրել ու ապրում։
  4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
    Ես կարծում, որ հայոց վիշտը ծովի նման շատ է և անսահման։
  5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։
  6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Այնքան վիշտ կա մարդուկանց հոգում, որ չի գտնում իր տեղը։

March 19

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: – Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված: – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուղտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը: – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

Ա խմբում բառերը խառն են գրված, իսկ Բ խմբում բառերը ճիշտ են գրված և համարվում են նախադասություն։

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

Թշնամու բանակը  շրջապատեց  քաղաքը;
Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:
Մայրամուտի արեգակը  պալատները կարմիրով ներկեց։
Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

Փախստակաները բարձրացան ժայռերից մեկի վրա։
Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին ։

Առաջադրանքը կատարեցի բառերի վերջավորությունները ճիշտ իմաստով համապատասխանեցնելով։

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ են կառուցվել։
«Բիբլիա» հայերեն «գիրք» , որը շատ կցանկանամ կարդալ։
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար հետ վիճեցին։
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները իրարից բաժանվեցին։
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյան քաղաքն էր։
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկա տեղափոխվեցին։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Նաղադասությունը բառերից կազմված խումբ է։

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր): Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։ Ըկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

March 12

Լեզվական աշխատանք

Հրամայական Եղանակ

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
            
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել, կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել:
Սիրել – սիրի՛ր, սիրե՛ք։
Կանչել – կանչի՛ր, կանչե՛ք։
Նկարել – նկարի՛ր, նկարե՛ք։
Լսել – լսի՛ր, լսե՛ք։
Նստել – նստի՛ր, նստե՛ք։
Կանգնել – կանգնի՛ր, կանգնե՛ք։
Զանգել – զանգի՛ր, զանգե՛ք։
Կապել – կապի՛ր, կապե՛ք։
Փրկել – փրկի՛ր, փրկե՛ք։
Կապկել – կապկի՛ր, կապկե՛ք։
Կոտրատել – կատրատի՛ր, կատրատե՛ք։
Կապոտել – կապոտի՛ր, կապոտե՛ք։
Բ. Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոռալ:
Խաղալ – խաղա՛, խաղացե՛ք։
Սողալ – սողա՛, սողացե՛ք։
Կարդալ – կարդա՛, կարդացե՛ք։
Գնալ – գնա՛, գնացե՛ք։
Մնալ – մնա՛, մնացե՛ք։
Գոռալ – գոռա՛, գոռացե՛ք։

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ, գոհանալ, վախենալ, կամենալ, հասնել, թռչել, մեռնել, կորչել, փախչել:
Հեռանալ – հեռացի՛ր, հեռացե՛ք։
Գոհանալ – գոհացի՛ր, գոհացե՛ք։
Վախենալ – վախեցի՛ր, վախեցե՛ք։
Կամենալ – կամեցի՛ր, կամեցե՛ք։
Հասնել – հասի՛ր, հասե՛ք։
Թռչել – թռի՛ր, թռե՛ք։
Մեռնել – մեռի՛ր, մեռե՛ք։
Կորչել – կորի՛ր, կորեք։
Փախչել – փախի՛ր, փախե՛ք։
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:
Ուտել – կե՛ր, կերե՛ք։
Գալ – արի՛, եկե՛ք։
Տալ – տու՛ր, տվե՛ք։
Լինել – եղի՛ր, եղե՛ք։
Տեսնել – տե՛ս, տեսե՛ք։
Ելնել – ելի՛ր, ելեք։
Ճաշդ կե՛ր թե չէ սեղանից չես ելնի։
Արի՛ գնանք կինոթատրոն կինո դիտելու։
Ինձ կոնֆետ տու՛ր։
Դասերին եղե՛ք ուշադիր։
Տեսե՛ք ինչ գեղեցիկ ծաղիկներ կան այգում։
Ելի՛ր տեղիցդ թող տատիկը նստի։

287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

            Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՛ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

            Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել,  գիտենալ, մոտենալ:
Ժխտական խոնարհում
Վճարել – վճարե՛ք – մի վճարե՛ք։
Հաշվել – հաշվե՛ք – մի հաշվեք։
Հանել – հանե՛ք – մի հանե՛ք։
Գումարել – գումարե՛ք – մի գումարե՛ք։
Գողանալ – գողացե՛ք – մի գողացե՛ք։
Բարձրանալ – բարձրացե՛ք – մի բարձրացե՛ք։
Խաղալ – խաղացե՛ք – մի խաղացե՛ք։
Խոսել – խոսե՛ք – մի խոսե՛ք։
Փորել – փորե՛ք – մի փորե՛ք։
Գիտենալ – գիտեցե՛ք – մի գիտեցե՛ք։
Մոտենալ – մոտեցե՛ք – մի մոտեցե՛ք։

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւԻնչի՞ միջոցով արեցիր:

            Օրինակ՝
            Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
            Ձկների բնակարանը ծովն է:
  Ձկների բնակարանը ծովն էր։ – Ձկների բնակարանը ծովը չէ։
            Հատուկ նշված տեղով անցավ փողոցը:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը: – Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
            Առանց ջրի կյանք կա:
Առանց ջրի կյանք կա: – Առանց ջրի կյանք չկա:
            Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: – Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան:
            Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:
   Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում: –    Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:
Նախադասությունները ժխտեցինք <<չ>> տառով։

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւԻ՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:

            Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
            Այդ լճի ջրերը սառչում են:
Այդ լճի ջրերը չեն սառչում:
            Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
            Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
            Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
Նա չի հետաքրքրվում ամեն ինչով:
            Նրա հարցերի թիվը հիմա մեծացել:
Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
            Երկու գրքերն իրարից տարբերվում են:
Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:
Օժանդակը բայերին ավելացրել ենք <<չ>> տառը և ժխտել նախադասությունը։

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

March 11

Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

Առաջադրանքներ

  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կնդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 
    Հավքերի արքան արծիվն ու Կաղնին
    Իմ կասրծիքով առյուծը ես կեդանական կերպի առյուծն է։
  2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
    500տարին -5դար է
  1. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
    Պարծենկոտ – յուղոտ։
    Անզոր – անտուն։
    Սաստիկ – փոքրիկ։
  2. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
    Իմ կարծիքով ավելի դիմացկուն է կաղնին, որովհետև նա ավելի երկար է ապրում։
  3. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
    Դիմացկուն, սաստիկ, ուժեղ, հզոր, հուժկու, ծերացած, անզոր, տկար, կանաչ, հսկա։
    Անտառում, աշնան հուժկու քամուց ճոճվում էր ծերացած կաղնին։ Կաղնին իրեն անզոր և տկար էր զգում, նրա տերևները արդեն կանաչ չէին։ Նրանք կարմրադեղնավուն էին։ Սաստիկ ուժեղ քամուց տերևները պարելով իջնում էին ցած։ Կաղնին դիմացկուն էր և հզոր, բայց այդքան էլ չէր սիրում աշունը։ Հսկա կաղնին սպասում էր գարնան գալուն։
  4. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։
Նախադասությունը ասված է փոխաբերական իմաստով։

Լրացուցիչ առաջադրանք․ բալլադը սովորեք անգիր, տեսագրվեք և հրապարակեք բլոգում։

March 10

Լեզվական աշխատանք

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: – Հիմա:

Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ:-հիմա
Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու:-Ապագա
Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ:-Ապագա
Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում:-Անցյալ
Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ:Հիմա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք, գտնում են:
Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք, գտնեն:

Առաջին բառախումբ ներկա ժամանակ

Երկրորդ բառախումբ անցյալ ժամանակ

Երրորդ բառախումբ ապագա

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

Բայն ունի երեք ժամանակ՝ …Անցյալ, ներկա և ապագա:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Աչքերը բողոքում են , որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին են ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծում են ու արցունքոտվում են:

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ,փորձեց  կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպես.«Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվում էին  հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսում էին : Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

March 10

Լեզվական աշխատանք

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե կոնֆետի անձրև կգա:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե պատերազմ չլինի:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե բարություն չլինի :
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե բարություն կատարես:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե բոլորը իրար սիրեն:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե բոլոր դասերի խաղեր խաղանք:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե բոլոր եկրներով շրջեմ:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե առոջ ապրելակերպով զբաղվենք:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարը կփչանա:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան մադիկ չեն ուրախանա:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, խելեցի կլինես։

 Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,բոլոր աշակերտները կարք ու կանոնով կլինեն:

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, կգնամ տիեզերքը կուսումնասիրեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես աշխարի ամենա երջանիկ մարդը կլինեմ :
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, բոլորը ամենինչի մասին կիմանան:
Եթե ժամանակ ունենամ, դուրս կգամ և կքայլեմ: