April 3

Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տուն․․․․․
  • Բոլոնիա-շոկոլադե Բոլոնիա
  • քաղաք-մղրային քաղաք
    մարդիկ-քաղցր մարդիկ
    դղյակ-կոնֆետյա դղյակ
    պաղպաղակ-քաղցր պաղպաղակ
    երեխաներ-քաղցր երեխաներ
    տանիք-թխվածքաբլիթյա տանիք
    սերուցք-շոկոլադե սերուցք
    ծխնելույզ-շոկոլադե սալիկից ծխնելույզ
    ծուխ-բուրավետ ծուխ
    շաքար-քաղցր շաքար
    մրգաշաքար-կոնֆետյա մրգաշաքար
    դռներ-շոկոլադդե դռներ
    պատեր-քաղցր պատեր
    կահույք-մեղրային կահույք
    տղա-շոկոլադ տղա
    սեղան-պաղցր սեղան
    ոտք-շոկոլադե ոտք
    ափսե-մեղրային ափսե
    պատուհան-շոկոլադե պատուհան
    պահակ-մեղրային պահակ
    ապակի-քաղցր ապակի
    ելակ-շոկալադե ելակ
    առվակ-մեղրային քաղաք
    կաթիլ-մեղրային կաթիլ
    բազկաթոռ-շոկլադե բազկաթոռ
    տատիկ-քաղցր տատիկ
    հրշեջ -մեղրային հրշեջ
    կրեմ-մեղրային կրեմ
    հենակ-շոկոլադե հենակ
    օր-քաղցր օր
    փորիկ-քաղցր փոքրիկ
    ծնողներ-մեղրային ծնողներ
    բարեկամ-շոկոլադե բարեկամ

  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։
    Քաղաքը պատկանում էր Կառլ I, բայց 774 թ.-ին տրվել էր Սուրբ Գահին։ Այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրությունը տիրացավ քաղաքին, այն անվանվեց Բոլոնիա։ 1176 թ.-ին այն միացել է Լոմբարդական միությանը, որպեսզի հաղթեն Սրբազան Հռոմեական կայսրությանը և Ֆրիդրիխ I: Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը հավանություն տվեց անկախության պահանջին՝ շնորհելով որոշակի արտոնություններ։ 1249 թ.-ին այն միացավ Լոմբարդական երկրորդ միությանը՝ տապալելու Ֆրիդրիխ II՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր։ 1506 թ.-ին այն դարձավ Պապական մարզի մաս, իսկ ավելի ուշ միացավ Իտալիայի թագավորությանը։
  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
    Երևակայական քաղաքում ամեն բան քաղցր է ,շակոլադե և մեղրային,իսկ իրական քաղաքը միագույն է,միատոն և սառը։
  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։
Երեխաները ամբողջ դպրոցը կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։

Բոլոր երեխաները լույսի արագությամբ դուրս կգային բակ և կուտեին անձրևը։
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։

Պաղպաղակ չէր արտադրվի։
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։

Երբ երեխաները մրսեին տաքտաքուկը կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։

Բոլոր երեխաները կուրախանային։

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։


«Մարմիլադե կամուրջը»

Լինում է մի քաղաք,այդ քաղաքում լինում է մի կամուրջ,որը թաքնված վայրում էր գտնվում։ Այդ քաղաքի մարդիկ բոլորից շատ սիրում էին մարմիլադ։ Տարիներ անց մարդիկ հանկարծ բացահայտում են ,որ իրենց քաղաքում կա մարմիլադից կամուրջ։ Նրանք բոլորին հավաքում են իրար գլուխ և գնում են փնտրելու առեղծվածային կամուրջը։Նրանցից մեկը գիտնական է լինում , տեսնելով այդ կամուրջը բոլորին կանչում է իր մոտ և փորձում է պարզել,թե իրական մարմիլադից է կամուրջը,թե՞ ոչ։ Նա փորձում է մի կտոր կամրջից ՝հասկանալու համար ,թե արդյո՞ք իրական է ,և այո՛ դա իրական մարմիլադից է լինում։ Քաղաքի ժողովուրդը մի մեծ սեղան է գցում և յոթ օր ,յոթ գիշեր մարմիլադ են ուտում։


Posted April 3, 2023 by gorshashikyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*