October 30

Սերմնահավաք

ԴԴՈՒՄ բանջարեղեն, որը կլոր է, հարթ, թեթևակի կոշտ, ամենից հաճախ՝ դեղին գույնից մինչև նարնջագույն գունավորմամբ։ Հյուսիսային Ամերիկայում (Մեքսիկայի հյուսիսարևելյան և Միացյալ Նահանգների հարավային տարածքներ) բնիկ դդումներն ամենահին տնային բույսերից են, որոնք օգտագործվել են մ.թ.ա. 7,500-ից մինչև 5000 թվականներին։ Բոլոր դդումները պատկանում են Cucurbita տեսակին։ Դդումը բնութագրվում է հարթ և թեթևակի շերտավոր մաշկով և բաց դեղինից մինչև նարնջագույն գույնով։

ԼՈԼԻԿ

Լոլիկ կամ պոմիդոր մորմազգիների ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում։ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։ Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ ՊերունԲոլիվիան և Էկվադորը, որտեղ այժմ էլ կարելի է հանդիպել պոմիդոր վայրի և մշակովի բազմաթիվ ձևերի։ Պոմիդորը Եվրոպա է բերվել 16-րդ դարի առաջին կեսերին և առաջին հերթին տարածվել է ԻսպանիայումՊորտուգալիայում և Իտալիայում։

ՊՂՊԵՂ

Պղպեղը պատկանում է մորմազգիների ընտանիքին (պտուղները խոշոր և գունավոր են):Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ևս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը։ 


Posted October 30, 2022 by gorshashikyan in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*