October 28

Ղ․ Աղայան Զանգի-Զրանգի

(մաս 1)

Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում․ տղան մեծ է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած բայց իրենց տանը տարօրինակ բաներ ՝էին կատարվում; Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասա բայց ոչ ոքի բան չի ասում։

Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաքուն տեսնում է, որ իր ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ՝ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած, ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց, հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա։

Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու․ երբ որ եկավ, որ խմորը գնդե, տեսավ՝ խմոր չկա։ Տղան մորը դուրս է կանչում և պատմում նրան, ինչ որ տեսել էր , սակայն մայրը չի հավատում նրան ։ Տղան ասում է որ դա երեխա չէ այլ մարդակեր։ Տղան ասաց ,որ չի կարող մնալ նույն տանը և հեռանում է։ Գնաց գնաց քաղցած էր, հաց չուներ մի քանի չորացած սիրան ուներ գրպանում հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ։ Տղայի անունը Թաթուխ էր։ Գնաց գնաց ոչ գյուղ գտավ ոչ քաղաք, միայ տեսավ ոչխարներ հոտ,որոնց մոտ հովիվ չկար։ Նրանց հետեվից գնաց տեսավ մի մարդ ու կին ,երկուսն էլ կույր,կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին կերան։Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքն սկսեց ուտել։ Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին։ Այս բանը կրկնվեց մի քանի անգամ։ Մեկ օր էլ մարդն ասում է կնկանը, այս ինչ է սոված ենք մնում։


Posted October 28, 2022 by gorshashikyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*