March 20

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մարտի 17- ին մենք դասարանով Ընկեր Արմինեի և Ընկեր Սոնայի հետ այցելեցինք Էրեբունի թանգարան։Մենք պետք է պեղումներ կատարեինք, բայց քանի որ եղանակը անձրևոտ էր, դա մեզ չհաջողվեց։ Էրեբունի թանգարանը ամենակարևոր թանգարաններից մեկն է, որը հիմնադրվել է 1968թ․ Արին Բերդի բլրի վրա, որի տեղում մ․թ․ ա․ 782 թ․ Էրեբունի ամրոցն էր։ Բարձրացանք երկար աստիճաններով։Մենք տեսանք հսկայական հավաքածու՝ կերամիկա, անոթներ, ապակիներ, բրոնզե թևնոցներ, հողում թաղված կարասներ, և ագատե ուլունքներ։

Այնտեղ կար հատված, որը բնակավայր է։ Այն գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ որի նյութական արժեքները և բնակավայրի մնացորդները պահպանվել են։ Հետո մենք գնացինք Վարդավառի լիճ և այգի։ Այս թանգարանի գտածոները պատմում է միջնաբերդի կյանքի, նրա բնակիչների, ճաշակի և սովորությունների մասին։ Այնպես որ, սա շատ հետաքրքիր վայր է այցելելու և ուսումնասիրելու Երևանի պատմությունը։



Posted March 20, 2023 by gorshashikyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*