November 29

Արշակունիներ. Տրդատ Գ

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:

Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):

Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: ­Տրդատ Գ-ն ավե­լի քան 10 տարի պատերազմել է Սասա­նյան Պարսկաստանի դեմ: Սասա­նյաններն ստիպված հրաժարվել են «Հա­յաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Արշակունիներ

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծողի:


Posted November 29, 2022 by gorshashikyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*