October 1

Ստեփան Զորյան | Պապն ու թոռը

Եփրեմ պապը շատ ծեր էր և հիվանդ։ Նրա աչքերը չէին տեսնում,դժվար էր լսում ,ձեռքերն ու ոտքերն էլ դողում էին։Նա շատ երկար ման գալ չէր կարողանում,միայն զբոսնում էր տան դիմացի պարտեզում,Աստղիկ թոռնիկի և ձեռնափայտի օգնությամբ: Եփրեմ պապը շատ էր սիրում Աստղիկին,նրան երբեմն տալիս էր կոպեկներ որ իր համար կոնֆետ գնի։ Նա շատ հեքիաթնեի և առակներ էր պատմում Աստղիկին։ Աստղիկը շատ էր սիրում իր պապիկին, շատ էր նեղվում ,որ չի կարողանում տեսնել և հաճախ էր հիվանդանում։Երկար ժամանակ պապիկը հիվանդ էր:Նա ուզում էր անընդհատ տանից դուրս գալ,բայց մայրիկը և տատիկը թույլ չէին տալիս,ասելով,որ կմրսի:Եվ ահա մի օր,երբ Աստղիկը փողոցից ներս է մտնում տուն,տեսնում է պապիկին,անկողնում նստած,ինչ- որ բան փնտրելիս:Այդ օրը Աստղիկը լավ է հիշում:Մայրիկը և տատիկը գնացել էին ժամ,իսկ հայրիկը քաղաք: նա տեսնում է ,որ նա շորերն է ման գալիս ,տալիս է որ հագնի։Պապիկը հագնվելով,դուրս է գալիս պատշգամբ,Աստղիկին ասելով ինձ հանդ տար,դու էլ այնտեղ ծաղիկ կհավաքես:Աստղիկը շատ է ուրախանում:Եփրեմ պապը թոռան ձեռքից բռնած գնում է դաշտ,խոտերի մեջ քայլելով պապիկը կանգ է առնում և հոգնած նստում կանաչների վրա հանգստանալու,իսկ Աստղիկը ծաղիկներ էր քաղում:Մի քանի րոպե նստելուց հետո,պապիկը ուժասպառ ընկնում է խոտերի վրա:Աստղիկը կարծում է ,թե պապը քնել է,բայց նա չի արձագանքում:Աստղիկը ձեռքը քսում է պապիկի երեսին,գլխին,բայց պապիկը չի շարժվում:Աստղիկը վազելով գնում է տուն հայտնելու,որ պապիկը դաշտում քնել է և չի զարթնում:…Բայց պապիկը չէր քնել …: Նա մահացել էր դաշտում:Երբ այդ մասին իմանում է Աստղիկը ,նա չի հավատում ,որ պապիկը էլ չկա,էլ տուն չի գալու:Նա լաց լինելով մտածում էր ,թե կլինի այնտեղ մեկը,մի բարի տղա կամ աղջիկ,որ խեղճ պապիկին ման կտա:


Posted October 1, 2022 by gorshashikyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*